Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Երևույթը տգեղ էր, իրավապահ մարմինները պետք է պարզեն նախապատմությունը. Ռուստամ Մախմուդյան

40 total views, 1 views today

«Ցանկացած բռնություն ինձ համար՝ որպես անհատի, ընդունելի չէ և երկրորդ՝ այս պահին կան համապատասխան իրավապահ մարմիններ, որոնք պետք է պատշաճ իրավական գնահատական տան ցանկացածի կատարած գործողություններին։ Համաչափ գործողություններ էին դրանք, թե ոչ՝ պետք է գնահատական տան իրավապահ մարմինները, նախաքննություն կամ հետաքննություն կատարող մարմինները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը՝ անդրադառնալով օրերս Երևանի քաղաքապետարանում ավագանու «Երկիր Ծիրանի» և ՀՀԿ խմբակցությունների անդամների միջև տեղի ունեցած միջադեպին։

Դիտարկմանը, թե նման միջադեպերի կիզակետում գրեթե միշտ ՀՀԿ-ականներն են հայտնվում, Մախմուդյանը պատասխանեց․ «Կիզակետում են հայտնվում, թե որտեղ են հայտնվում՝ միևնույնն է՝ բռնություններում կամ նման երևույթներում միշտ մեր Հանրապետականի կիզակետից բացի այլ անձիք էլ կան և պետք է այդ բոլոր անձանց գործողություններին գնահատական տալով հանդերձ համաչափությունը որոշել»։

Մանրամասները՝ տեսանյութում։