Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Սերժ Սարգսյանի ժառանգորդը

34 total views, 1 views today

Նախօրեին հայտնի է դարձել, որ Արմեն Սարգսյանն ընդունել է նախագահի թեկնածու առաջադրվելու Սերժ Սարգսյանի առաջարկը, և երևի թե կասկած չկա, որ Սարգսյանը խորհրդարանում կընտրվի Հայաստանի չորրորդ նախագահ: Նախօրեին տեղի է ունեցել մեկ այլ իրադարձություն՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել ՀՀԿ-ական, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, որը դառնալու է Սահմանադրական դատարանի դատավոր, իսկ հետո նաև նախագահ՝ տարիքը լրացած Գագիկ Հարությունյանի փոխարեն:

Իհարկե, այս կադրային փոփոխությունն իր հնչեղությամբ համեմատելի չէ նախագահի պաշտոնի հետ, մյուս կողմից, սակայն, կառավարման նոր մոդելի պայմաններում ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի նախագահը համենայնդեպս, մեղմ ասած, պակաս կարևոր նշանակություն չունի, քան ՀՀ նախագահը, եթե չասենք, որ բոլոր դեպքերում սա պետության թերևս կարևորագույն պաշտոններից մեկն է ընդհանրապես՝ դատական բարձրագույն ատյանի նախագահի պաշտոնը:

Այդպիսով, մենք տեսնում ենք, որ Հայաստանում տեղի է ունենում ներիշխանական կամ ներհամակարգային բավականին մասշտաբային վերադասավորում՝ ըստ ամենայնի Սերժ Սարգսյանի վարչապետության ներքո: Եվ այստեղ, իհարկե, կա մի առանցքային հարց՝ եթե չի փոխվում Սերժ Սարգսյանը, արդյո՞ք նշանակություն կամ շոշափելի որևէ նշանակություն ունենում են մնացյալ փոփոխությունները, որոնք, իհարկե, չեն ավարտվում միայն նախագահի կամ ՍԴ նախագահի հարցի լուծմամբ:

Շատ կարևոր է լինելու կառավարության կազմի, փոխվարչապետների թեկնածությունը: Բայց ունե՞ն դրանք նշանակություն, եթե չի փոխվում Սերժ Սարգսյանը, թե՞ դա ընդամենը դեկորացիայի կամ ինտերիերի փոփոխություն է:

Պետք է նկատել, որ իրավիճակը այստեղ հարաբերական է: Մի կողմից ակնհայտ է, որ Սարգսյանի անփոփոխ կառավարումը նշանակում է Հայաստանում որևէ հիմնարար փոփոխության բացակայություն: Մյուս կողմից, ի վերջո, փոխվում են մարդիկ, և դա չի կարող չբերել մարդկային գործոնի ազդեցության: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանն անկասկած փորձելու է, այսպես ասած, հարակից այդ նշանակումներով կամ վերադասավորումներով փոքր-ինչ մեղմել իր վերարտադրության հանրային բացասական էֆեկտը, աուրան, էներգետիկան:

Ամբողջ խնդիրն այս դեպքում, սակայն, հետևյալն է նոր փուլի մեկնարկին. Սերժ Սարգսյանը իր նախագահության տասնամյակի ընթացքում, ըստ էության, զբաղված էր մի բանով՝ հնարավոր բոլոր «փոխարինողների» քաղաքական ոչնչացմամբ: Այդպիսով նա բացեց իր վարչապետության ճանապարհը: Ներկայիս փուլում առանցքային հարցը կամ հարցերից մեկը թերևս դառնում է այն, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կսկսի ժառանգորդի նախապատրաստում կամ երբ կսկսի դա: