Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Գարշահոտությունը, դժոխքը 5-10 հազար դրամ ընտրակաշառք վերցնողներին հասնում է

38 total views, 1 views today

«Եթե Սերժ Սարգսյանը չուզենար, որ Տարոն Մարգարյանը լիներ քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը չէր լինի քաղաքապետ, առանց «Երկիր Ծիրանիի», դա ընդամենը բելետրիստիկայի ժանրից է, այն, որ Սերժ Սարգսյանն է ուզում, որպեսզի Տարոն Մարգարյանի կյանքը դառնա դժոխք, դա պարզապես ծիծաղելի է, Սերժ Սարգսյանը կկանչի Տարոն Մարգարյանին և կասի՝ դիմումդ գրի, նա կգրի դիմումը, բոլորս էլ գիտենք, մնացածը մտավարժություններ են»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Կարեն Քոչարյանն ասաց, որ չի կարող ասել, թե ավագանու հաջորդ ընտրություններին ինչպես կլինի, ում քաղաքապետ կառաջադրեն, Տարոն Մարգարյանը կլինի թեկնածու, թե ոչ, բայց հստակ է մի բան՝ այսպիսի պատմություններում մեղքի հսկայական բաժին ունեն ընտրակաշառք վերցնողները։

«Համոզված եմ՝ հաջորդ ընտրություններին, անգամ եթե 4 տարի Նուբարաշենում գարշահոտությունը մնար, բայց բերեին 5-10 հազար դրամ տային, մեկ է, վերցնելու էին ու Հանրապետականին ընտրեին։ Նման դեպքերում ես ասում եմ՝ հասնում է, գարշահոտությունն էլ, ամեն ինչն էլ, քանի դեռ էս ժողովուրդը ընտրություններին փող է վերցնելու, գարշահոտություն էլ, դժոխք էլ, ամեն ինչ էլ ունենալու է»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։