«Ելք» դաշինքում տարաձայնություններ չկան և մեկ կուսակցություն դառնալը մեզ չի կաշկանդում

14 total views, 1 views today

«Մենք ոչ թե խոստում ունենք տված, որ պարտադիր դառնալու ենք մեկ կուսակցություն, այլ ասել ենք, որ միմյանց հետ աշխատելիս եթե հասկանանք, որ ավելի լավ է ստեղծել մեկ կուսակցություն և մի կառույց ունենալ, ապա կգնանք  դրան, այսինքն ոչ թե ինչ-որ պաշտոնական բանակցություններ են ընթանալու այդ մասով, այլ կարելի է ասել, որ մեր ամենօրյա աշխատանքի ռեժիմը հենց  բանակցություն է»,- «Առաջին լրատվական»-ի  հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում իրենց դաշինքի մեկ կուսակցություն դառնալու գործընթացը։

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝  պետք չէ  միտում փնտրել  իրենց կուսակցության համագումարի վերաբերյալ։ Նրա վստահեցմամբ՝ սա կանոնադրական համագումար էր, որը, եթե տեղի չունենար, ապա կնշանակեր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խախտում է ՀՀ  կուսակցությունների մասին օրենքը։

«Պետք չէ կարծել,  որ, եթե «Ելք» դաշինքի կուսակցություններն առանձին-առանձին համագումարներ են անում, ապա պառակտում , տարաձայնություններ կան կամ չեն ուզում միմյանց հետ համագործակցել , այդպիսի բան չկա և ես վերահաստատում եմ, որ մենք հավատարիմ ենք մեր վրա վերցրած բեռի և պատասխանատվության համար»,-ասաց Մարուքյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։