Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Եթե արգելվի Ադրբեջանին ու Հայաստանին ռուսական զենք մատակարարելը՝ տուժողը կլինի Հայաստանը

32 total views, 1 views today

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունն օրերս «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին. «Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին և մասնավոր ընկերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքների դեպքում հնարավոր է պատժամիջոցների կիրառում: Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան և եթե այդպիսիք կան»,- նշված է դեսպանատան պաշտոնական պատասխանի մեջ։

ՄԱՀՀԻ փորձագետ Գևորգ Մելիքյանը նշում է, ինքն ավելի վաղ զգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները Հայաստանի համար ևս վտանգ են ներկայացնում։ «Բոլորը կենտրոնացած էին այլ երկրների վրա, մենք քննարկել ենք հիմնականում Ադրբեջանի մասով, որպեսզի Ադրբեջանն ու Ռուսաստանը որոշակիորեն իրենց ուշադրության կենտրոնում լինեն։ Ես ասում էի, եթե կա պատժամիջոց՝ սա կարող է նաև Հայաստանի վրա անդրադառնալ։ Ի վերջո, եթե որևէ երկիր ռազմական ոլորտում պայմանագրեր ունի ռուսական այս կամ այն ընկերության հետ՝ ընկնում է պատժամիջոցի տակ։ Այստեղ խնդիրը երկու կողմ ունի՝ արդյո՞ք Հայաստանի պարագայում դա կդիտվի համագործակցություն ռուսական ընկերության հետ, և արդյո՞ք ԱՄՆ-ն այդ կետը մինչև վերջ կսկսի կիրառել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Արդյո՞ք զենքի մատակարարմանն ուղղված հնարավոր պատժամիջոցները կնպաստեն Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, հարցին ի պատասխան, Գևորգ Մելիքյանը նշեց. «Սպառազինության մրցավազքը հակամարտություններում ամենալուրջ բաղադրիչներից մեկն է։ Ռուս-չեչենական պատերազմի ժամանակ ռուսական կողմը և՛ իր, և՛ չեչենական կողմին զինում էր, առանց զենքի հնարավոր չէ կռվել, եթե զենք չկա՝ հակամարտությունն այլ հարթության վրա է։ 2016 թվականի տվյալներով՝ Հայաստանին՝ զենքի 100 տոկոսանոց մատակարարը Ռուսաստանն է, և եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոց է կիրառվում Հայաստանին զենք մատակարարելու մասով, նշանակում է՝ Հայաստանը զրկվում է զենք ստանալու հիմնական աղբյուրից։ Ադրբեջանի պարագայում այդպես չէ՝ 60-65 տոկոսն է Ռուսաստանինը, կան այլ աղբյուրներ՝ Ուկրաինա, Բելառուս, Իսրայել, նաև մի փոքր Թուրքիա։ Եվ եթե երկու երկրներին արգելվի՝ տուժողը կլինի հայկական կողմը։ Գուցե մասնագետները պնդեն, որ դրանք տարբեր զինամթերքներ են, բայց Ադրբեջանը խնդիր չի ունենա, իսկ Հայաստանը նաև ֆինանսական առումով խնդիր կունենա, որովհետև Հայաստանին այլ պայմաններով է զենք մատակարարվում»,-եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։