Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Երկիրը շունչ քաշելու հնարավորություն է փնտրում․ Դավիթ Մաթևոսյան

27 total views, 1 views today

 

«Ես կգնահատեմ որպես մեդիայի համար ասված բավականին վարժ և գեղեցիկ ձևով ձևակերպված արտահայտությունը: Դրա մեջ ավելի խոր կոնտեքստ առայժմ չեմ դնի: Նոր Սահմանադրությամբ՝ նախագահը չունի այն չափի իրավասություններ, որպեսզի այդ պաշտոնը համապատասխանի նախագահ հասկացության մեր՝ մինչև այս ունեցած պատկերացումներին: Ուստի, եթե չորրորդ հանրապետության գործադիր ղեկավարի հավակնություններ ինչ-որ մեկը պետք է ունենա, դա, ըստ երևույթին, պետք է լինի հանրապետության վարչապետը: Ընդսմին, պարոն Սարգսյանի այդ կարգի հայտարարությունը ես դրական եմ գնահատում, որովհետև դա նշանակում է որոշակի պատասխանատվություն ստանձնել իր վերադարձի հետ կապված հանրապետության այս միջավայրի անելիքների, ակնկալիքների և դեպի ապագան հնարավորություններ արծարծելու նկատմամբ: Սա պատասխանատվություն է և ողջունելի է, իսկ թե որքանով, ժամանակը ցույց կտա»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Արմեն Սարգսյանի այն դիտարկմանը, որ եթե առաջադրվի և ընտրվի, ինքը կլինի չորրորդ հանրապետության նախագահ, ասաց ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական հասարակական դաշտում փոփոխությունների ունակություն ունեցող քաղաքական ուժեր չեմ տեսնում:

Ամբողջությամբ՝ տեսանյութում: