Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Եթե կարկանդակը սկսի փոքրանալ ու բոլորին չհերիքել՝ ՀՀԿ-ում լուրջ ինտրիգներ կլինեն

25 total views, 1 views today

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը (Հունգարիա, Բուդապեշտ)։

-Պարոն Գրիգորյան, ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ և կասի՝ արդյո՞ք համաձայն է ընդունել նախագահ դառնալու առաջարկը, թե՞ ոչ։ Մինչ այդ, վերջինս հանդիպումներ ուենցավ Հայաստանում, Սփյուռքում ու Լեռնային Ղարաբաղում։ Ի՞նչ եք կարծում՝ սահմանափակ լիազորություններով նախագահը՝ թեկուզև գրագետ ու բանիմաց, ի՞նչ կարող է անել այս համակարգում։

Չեմ կարծում, որ հենց ձեր նշած սահմանափակ լիազորությունների պայմաններում նա կարող է փոփոխություններ իրականացնել երկրի ներքաղաքական կյանքում, նպաստել բարեփոխումներին։ Մի փոքր տարօրինակ է, որ մինչ այժմ գրագիտությանն ու օտար լեզուների իմացությանը մեծ ուշադրություն չէր դարձվում, մինչդեռ նախագահը, նախկին նախագահը՝ շատ մեծ լիազորություններ ունեին։ Նույնը նաև Ազգային ժողովի նախագահի մասով կարող եմ նշել՝ արդյո՞ք նպատակահարմար չէր լինի, որ նա հոդաբաշխ մտքեր կարողանար արտահայտել։ Այնպես որ, չեմ կարծում, որ Արմեն Սարգսյանը կկարողանա իրավիճակ փոխել։

-Մամուլը շատ անուններ քննարկեց, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հենց այդ ընտրությունը կատարեց։

-Դժվարանում եմ պատասխանել, գուցե պարզապես միմյանց լավ ճանաչելով և նախկինում Արմեն Սարգսյանի աշխատանքից գոհ լինելով՝ հենց նրան է որոշել առաջարկել այդ պաշտոնը։

-Արմեն Սարգսյանը հանդիպումներ ունեցավ «Թումո»-ում, «Այբ»-ում, «Ֆիզմաթ»-ում, բայց, կարծես, հասարակ քաղաքացիների խնդիրներից անմասն մնաց, այդպես էլ չծանոթացավ հայաստանցիների իրական խնդիրներին, ինչպե՞ս եք գնահատում նրա այս «քարոզարշավը»։

-Քանի որ ընտրությունը կատարվելու է հիմնականում Հանրապետական կուսակցության և նրա դաշնակիցների կողմից՝ խորհրդարանում, քարոզարշավ ասելը մի փոքր անիմաստ եմ համարում։ Բացի այդ, կարծում եմ, որ հասարակ քաղաքացիներին դա շատ չէր հետաքրքրում, որովհետև նրանք ո՛չ ընտրություն են կատարում, ո՛չ էլ փոփոխություններ են ակնկալում։

-Կարծում եք՝ հայաստանցիներին, քաղաքական ուժերին չե՞ն հետաքրքրում ապրիլյան հայտնի իրադարձությունները։ Օրերս «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, օրինակ, հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանը կայացնի վարչապետ դառնալու որոշում՝ դա ներքաղաքական կյանքում իրավիճակ կսրի։

Ինչ-որ առումով այո՛, բայց թերևս ավելի շատ ռեժիմի կոնսոլիդացիայի առումով, հասարակ ընդվզումը՝ երկու հիմնական պատճառով, արդեն քանի տարի շարունակ տեղի չի ունենում, քանի դեռ այդ պատճառները չեն վերացել՝ դժվար թե լայնամասշտաբ ինչ-որ բան տեղի ունենա։ Առաջինը չկարգավորված հակամարտությունն է, որը ընդդիմադիր ուժերին հետ է պահում առավել արմատական գործողություններից։ Եվ երկրորդ՝ առավել կարևոր խնդիրն այն է, որ Ռուսաստանի տնտեսական վիճակն առայժմ թույլ է տալիս, որպեսզի մարդիկ այնտեղ փող աշխատեն։ Դա իշխանություններին հնարավորություն է տալիս ազատվել այն բնակչությունից, որը կարող էր բունտ իրականացնել։

-Այս օրերին թե՛ իշխանության և թե՛ նույնիսկ խորհրդարանական ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից ենք լսում, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի առաջնորդ է, հրաշալի ղեկավար։ Ասում են, եթե Սերժ Սարգսյանը չլինի՝ քաոս կսկսվի։ Այս միտումը ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար։

Ռուսաստանում մի փոքր ավելի բացահայտ կերպով են ասում՝ չլինի Պուտինը, չի լինի Ռուսաստանը։ Կան մի քանի այդպիսի երկրներ՝ անփոխարինելի առաջնորդներով, մեկը Պուտինն է, Լուկաշենկոն, Ալիևը՝ միջինասիական պետությունների սուլթանիկներ, նաև Էրդողանը, մենք հայտնվել ենք այդ շրջանակներում ու շարժվում ենք այդ տրամաբանությամբ։

-Այս ֆոնին շատերը նշում են՝ քանի որ փակ է քաղաքական ճանապարհով փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը, և ընտրություններ ըստ էության տեղի չեն ունենում, հնարավոր է զինված պայքարի մեթոդին դիմողներ նորից գտնվեն։ Արդյո՞ք տեսնում եք նման հավանականություն։

Տեսականորեն հնարավոր չէ դա բացառել, բայց հաջողության հասնելու փոքր հնարավորություն կա, այդքան ծայրահեղ քայլերի քչերը կգնան։ Իսկ սահմանադրական ճանապարհով, իսկապես, բացի լայնածավալ բողոքի միջոցառումներից, իշխանափոխության տարբերակ չկա, առաջիկա տասնամյակներին հնարավորություն չկա։ Թե՛ ընտրությունների և թե՛ նրանց բողոքարկման դատական մեխանիզմները չեն աշխատում, ամեն ինչ վերահսկվում է ՀՀԿ-ի կողմից։

-Երբ երկրում չի լինում հզոր ընդդիմություն, իշխանությունը սկսում է փլվել ներսից։ Հատկապես ապրիլյան հայտնի որոշմանն ընդառաջ նման սցենար հնարավո՞ր է։

-Դա դարձյալ տնտեսական իրավիճակի հետ է կապված, եթե կարկանդակի չափը սկսի փոքրանալ ու բոլորին չհերիքի՝ նոր իրար դեմ լուրջ ինտրիգներ են հնարավոր, կփորձեն ինչ-որ բան պոկել՝ վերմակը դեպի իրենց քաշելով։ Ձևական ընտրության պատճառով, չեմ կարծում, որ նման բան տեղի ունենա։