Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

88-ի շարժում-30. ինչո՞ւ «Ղարաբաղ» կոմիտեից հեռացվեց Իգոր Մուրադյանը

59 total views, 2 views today

Այս օրերին տարբեր ձևաչափերով անդրադարձ է կատարվում 88-ի շարժմանը, հնչում են տարբեր, նույնիսկ իրարամերժ գնահատականներ: Շարժման օրակարգն ու կազմակերպչական կառույցը ձևավորվել են բազմաթիվ բաց ու փակ քննարկումների, թեժ բանավեճերի, անգամ մարդկային բարդ հարաբերությունների համատեքստում: Դեռևս 1987-ին Հայաստանում և Արցախում գործել են մի քանի նախաձեռնություններ, որոնց նպատակը եղել է ԼՂԻՄ-ի վերամիավորումը Հայաստանին: Շարժումը սաղմնային վիճակում հետապնդել է միայն այս խնդիրը:

Ստեղծված խմբերի շրջանում մեծ հեղինակություն է վայելել տնտեսագետ Իգոր Մուրադյանը, որի գաղափարական և կազմակերպչական մեծ ազդեցությունը պահպանվել է ընդհուպ 1988-ի մայիսը: Սակայն նույնիսկ շարժման, այսպես կոչված, ոչ հրապարակային փուլում բանավեճերի թեմա է դարձել օրակարգը: Քննարկումների ակտիվ մասնակից, պատմաբան Համբարձում Գալստյանը ՀԽՍՀ կուսակցական ղեկավարության դեմ պայքարի ու երկրի ժողովրդավարացման ռազմավարության կողմնակիցն է եղել: Սակայն այդ փուլում Իգոր Մուրադյանը մեծ հեղինակություն է ունեցել և սաղմնավորվող շարժման օրակարգում ընդգրկվել է միայն Ղարաբաղի հարցը:

Ազատության հրապարակի առաջին հանրահավաքները բացահայտել են Վաչե Սարուխանյաի հռետորական ձիրքը, սակայն երբ 1988-ի մարտի 2-ին Գրողների միությունում ձևավորվել է առաջին «Ղարաբաղ» կոմիտեն, դրա կազմում Վաչե Սարուխանյաի անունը չի եղել. նրա և Իգոր Մուրադյանի միջև առաջացել էին անհաղթահարելի կազմակերպչական տարաձայնություններ: Գրողների միության հավաքում առաջին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ են ընտրվել Իգոր Մուրադյանը, Գագիկ Սաֆարյանը և քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Կոմիտեում եղել են ներկայացուցիչներ նաև Արցախից:

Իգոր Մուրադյանի փաստացի ղեկավարությամբ կոմիտեն անցկացրել է երեք հրապարակային ժողով, որի ընթացքում կոմիտեին մաս են կազմել նաև Վազգեն Մանուկյանը, Համբարձում Գալստյանը, Սամսոն Ղազարյանը, Սամվել Գևորգյանը, Վանո Սիրադեղյանը, Ալեքսան Հակոբյանը: 1988-ի մարտ-մայիս ամիսներին շարժման օրակարգում բացառապես Հայաստանին Ղարաբաղի վերամիավորման հարցն էր: 1988-ի մայիսին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ են դառնում Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռաֆայել Ղազարյանը, Դավիթ Վարդանյանը և Բաբկեն Արարքցյանը: Մայիսը բոլոր առումներով շրջադարձային էր շարժման համար, որովհետև հարստացավ նաև դրա օրակարգը. Ղարաբաղի խնդրից զատ` դրվեցին նաև Հայաստանի ժողովրդավարացման և սուվերենիտետի պահանջները:

Մայիսին 19-ին շարժման մեջ ավարտվեց, պայմանական ասած, Իգոր Մուրադյանի շրջանը. նա հեռացվում է կոմիտեից: Վազգեն Մանուկյանն ասում է, որ կոմիտեի մյուս անդամներին դուր չի եկել նրա ակտիվ շփումները կուսակցական պաշտոնյաների հետ, կան մարդիկ, ովքեր պնդում են, որ վեճերի հիմնական թեման եղել է հենց շարժման օրակարգը. Իգոր Մուրադյանը եղել է այն կարծիքին, որ պետք է սահմանափակվել միայն Արցախի խնդրով: Նույնիսկ կան տեսակետներ, որ կոմիտեից մտածված դուրս են թողնվել գործիչներ, ովքեր ունեին ղարաբաղյան ծագում(այդ ժամանակ Մանվել Սարգսյանը նույնպես հեռացել է կոմիտեից): Իգոր Մուրադյանը 1988-ի մայիսից հարթակում չէր, սակայն նա դեկտեմբերին ձերբակալվեց «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամների հետ ու տեղափոխվեց Մոսկվա: