«Այս օրենքով նախագահը դառնում է վարկաբեկված ֆիգուր»

13 total views, 1 views today

«Հայաստանում դատաիրավական ողջ համակարգը գտնվում է Գործադիր իշխանության լծակների ազդեցության տակ և, ըստ էության, այդպես էլ շարունակվելու է․ փաստորեն, Գործադիրը մարդուն և կալանավորում է և մեղադրանք է առաջադրում և այդ մեղադրանքը պաշտպանում է և նաև մարդուն դատապարտում է, այսինքն՝ սա մի ամբողջ կոմպլեքս է․ այս պարագայում նույն իշխանության ձեռքում է գտնվելու նաև ներումը։ Ստացվում է, որ ես թագավորի պես քեզ հա´մ պատժելու եմ , հա´մ ներում եմ շնորհելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Ներման մասին նախագծի քննարկումներին։

Հիշեցնենք, որ այս նախագծով ներման իրավունքը վերապահվում է վարչապետին, իսկ Նախագահը միայն հաստատում է վարչապետի ներկայացրած նախագիծը ներման մասին։

Այս համատեքստում իրավապաշտպանը նաև հավելեց․ «Պատկերացրեք, եթե որևէ օդիոզ ֆիգուրի հարազատը կամ մտերիմը սպանություն է կատարում և նրան հասարակության աչքի առաջ չեն կարող ազատել և ինչ-որ ձևով դատում են և հետո որոշում են ներել՝ ի վերջո վերջին ստորագրությունը լինում է Հանրապետության նախագահինը, այսինքն՝ Նախագահը վարկաբեկվում է ներումներով, իսկ եթե փորձի դեմ դուրս գալ այդ ներումներին կամ չների, ապա այդ դեպքում ևս կվարկաբեկվի, որովհետև կասեն՝ Նախագահին ներումների դիմումներ բերում ենք, բայց նա մերժում է, այսինքն՝ Նախագահն արդեն իսկ այդ օրենքով դառնում է վարկաբեկված ֆիգուր»։

Մանրամասները՝ տեսանյութում։