Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ապրիլյան պատերազմին հակառակորդը գործել է սումգայիթյան ցեղասպանության օրինակով

59 total views, 1 views today

«Երբ մենք խոսում ենք սումգայիթյան ցեղասպանական գործողությունների մասին, ապա պետք է նկատի ունենանք նաև, որ այս 30 տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ամբողջը նախապես ծրագրված է եղել, կառավարել է մեկ կենտրոնից և իրականացվել է ադրբեջանական այն ժամանակվա իշխանությունների ոչ միայն թողտվությամբ, այլև նրանց անմիջական աջակցությամբ ու հովանավորությամբ։ Բացի սա` եթե սումգայիթյան այդ ջարդերը դիտարկենք ոչ միայն զուտ որպես մարդասպան գործողություններ, այլև նախևառաջ որպես ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականություն, ապա միանշանակ կարող ենք ասել, որ Սումգայիթը շարունակվում է նաև այսօր, ինչի վառ ապացույցն էր Ապրիլյան պատերազմը», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը ` խոսելով սումգայիթյան ջարդերի մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-29 լրանում է Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի զանգվածային կոտորածների 30-րդ տարելիցը։ Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ` սումգայիթյան ցեղասպանական գործողություններն ոչ միայն բնութագրում են սովետական Ադրբեջանի և այդ ժամանակվա նրանց քաղաքական վերնախավի մոտեցումները, այլ նրանց որդեգրած ողջ քաղաքականությունն` ավելի դաժան, ավելի անմարդկային և ավելի բացահայտ ձևով դրսևորվում է մինչ այսօր։

«Մենք խնդիր ունենք քաղաքական բոլոր հարթակներում այս կարևորագույն հարցը դարձնել քաղաքական օրակարգերի բաղկացուցիչ մասն ու թիվ մեկ խնդիրը, որովհետև Ադրբեջանն այս ողջ ընթացքում ծայրաստիճան խեղաթյուրել ու աղավաղել է իրականությունը։ Մենք այս մասով դիվանագիտական, քաղաքական ու ակադեմիական շրջանակներում շատ մեծ անելիքներ ունենք», – վստահեցրեց Ալավերդյանը։

Վերջինս լրջագույն խնդիր և Հայաստանի իշխանությունների կողմից մեծ բացթողում է համարում նաև այն, որ նորանկախ Ադրբեջանին իրավական պատասխանատվության ենթարկելու հարցն այս տարիների ընթացքում չի բարձրացվել։

Մանրամասները ` տեսանյութում։