Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ռուսական և իրանական շահերի համադրումը կլինի հօգուտ Հայաստանի

22 total views, 1 views today

«Այստեղ կա կարևոր խնդիր ` գնի հարցը. ակնհայտ է, որ եթե իրանական կողմն առաջարկի ռուսական գազի առկա գներից ավելի շահավետ տարբերակ, ապա Հայաստանը կարող է օգտվել այդ խողովակից։ Ամեն դեպքում, այս ուղերձը, որը հղել է Հայաստանում Իրանի դեսպանը` չափազանց կարևոր է ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սրանով իրանական դիվանագիտությունը մեկ անգամ ևս փաստում է Հայաստանի կարևորությունը նաև էներգետիկ ոլորտի այս հատվածում», – «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը` մեկնաբանելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի օրերս հնչեցրած այն հայտարարությունը, որ Իրանը պատրաստ է «հարմար գնով» գազ վաճառել Հայաստանին։

Վարդան Ոսկանյանի կարծիքով` ակնհայտ է, որ Հայաստանը շարունակում է Իրանի կողմից դիտարկվել որպես կարևորագույն ելք դեպի Եվրոպա, սակայն այս պահի դրությամբ ` իրանցիները չունեն գազային տրանզիտ դեպի Եվրոպա իրականացնելու ենթակառուցվածքային հնարավորություններ։ «Դեռևս որոշակի ժամանակահատված է պետք, որպեսզի Իրանն ի զորու լինի այդ տրանզիտն իրականացնել, բայց կարծում եմ, որ այս ամբողջ համատեքստում շատ կարևոր է արձանագրել մի փաստ ` Հայաստանն Իրանի համար շարունակում է մնալ հետաքրքիր և մենք պետք է մեր ունեցած հնարավորությունների չափով օգտվենք այս ասպարեզից, որպեսզի առաջ տանենք առաջին հերթին մեր երկրի քաղաքական և տնտեսական շահերը», – շեշտեց իրանագետն ու այս համատեքստում ուշադրություն հրավիրեց մեկ այլ գործոնի նկատմամբ ևս. «Շատ դեպքերում այս ամենի վերաբերյալ հարց է ծագում ռուսական կողմի դիրքորոշման հետ կապված. ըստ իս` շատ դեպքերում չպետք է ուռճացնել ռուսական գործոնը Հայաստանում, որովհետև ռուսական շահերի ուռճացումը խրտնացնում է մեր մյուս գործընկերներին։

Մյուս կողմից` Հայաստանը թե քաղաքական, թե տնտեսական դաշտում երբևէ չի գնացել խոշոր շահերի հակասությունների ծիրով, այլ միշտ ձգտել է համադրել խոշոր խաղացողների շահերը և այստեղ խոսքը վերաբերում է նաև այնպիսի զգայուն ոլորտին, ինչպիսին գազն է», – նկատեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքերով, եթե կարողանանք համադրել ռուսական և իրանական շահերը, ապա դա կլինի ամենաօպտիմալ և ամենաընդունելի տարբերակը Հայաստանի համար, քանի որ շահերի համադրման ճանապարհն ինչպես փորձն է ցույց տալիս չի կարող հանգեցնել հաջողությունների։