Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Փաստաբանությունն այն օղակը չէ, որը պետք է ճնշվի. սա մահակ է մեր նկատմամբ. փաստաբան

38 total views, 1 views today

«Այս օրենքն ընդունողները սրանով մեկ բան են ցանկացել՝ կառավարելի դարձնել դատավարությունները, այսինքն՝ փորձել այնպես անել, որպեսզի փաստաբանները կամ քրեական գործերով պաշտպանները չկարողանան որևէ կերպ ազդել դատավարության վրա։ Բացի սրանից կարծում եմ, որ սա լրացուցիչ գործիք էր, որպեսզի դատավորները կարողանան պատվերներ կատարելիս՝ ցանկացած փաստաբանի, որը դատավորին կամ իշխանություններին այդքան էլ հաճելի չէ , այդ փաստաբանի ցանկացած արտահայտություն կամ խոսք դիտել որպես վիրավորանք և սկսել տուգանքներ կիրառել, ինչը որ մեր արդարադատության պարագայում ենթադրելի է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանը նախորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական և Քրեական դատավարության օրենսգրքերում կատարված փոփոխությունները, և Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը։ Այս երեք փաստաթղթերում էլ տեղ են գտել դատավարության մասնակցի, այդ թվում և փաստաբանի նկատմամբ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար մինչև 100 հազար դրամ սանկցիա կիրառելու մասին դրույթները։

Այս համատեքստում Տիգրան Հայրապետյանը հավելեց նաև․ «Փաստորեն, ունենք այսպիսի մահակ, որն անթույլատրելի է դատապաշտպանների կամ փաստաբանների նկատմամբ։

Սա չի կարող կիրառվել կամ անգամ, եթե սկսի կիրառվել , ապա կտևի կարճ ժամանակ, քանի որ բողոքներ կներկայացվեն ՄԻԵԴ, իսկ ՄԻԵԴ-ը կասի, որ այս օրենքը կիրառվել է այնպես, որպեսզի փաստաբանը ճնշվի, փաստաբանի գործունեությունը սահմանափակվի, մինչդեռ փաստաբանությունն այսօր այն օղակը չէ, որը պետք է ճնշվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։