Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Նիկոլ Փաշինյանի մոտ չպետք է նման խնդիր լինի՝ մրցակից լինել Սերժ Սարգսյանին

44 total views, 1 views today

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ «Ելք» դաշինքին ոչինչ չի կարող տալ սեփական վարչապետի թեկնածու ունենալը. «Միակ ակնկալիքը կարող է լինել այն, որ ներիշխանական պայքարում որևէ մեկը կարող է գտնել, որ «Ելք» դաշինքն ինչ-որ հարցեր լուծելու համար կարող է օգտակար լինել։ Մնացած դեպքերում, չեմ կարծում, թե «Ելք»-ին որևէ բան կտա վարչապետի թեկնածու ունենալը։ Ընդհանրապես կարծում եմ՝ «Ելք»-ը որպես քաղաքական ուժ, պետք է ոչ թե ընթացիկ պրոցեսներում ինչ-որ նախաձեռնություններ ունենար, այլ բոլորովին նոր օրակարգ ձևավորեր։ Որպեսզի մենք 2022 թվականի ընտրություններից առաջ ունենանք որակապես բոլորովին նոր ընդդիմադիր դաշտ, որն այլ օրակարգ ձևավորած կլինի։ Սա չի ստացվում օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր պատճառներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բադալյանը։

Նրա խոսքերով՝ «Ելք»-ի համար առանցքային պետք է լիներ մեկ կուսակցություն դառնալը, և հենց դա կլիներ ինդիկատորն այն բանի, թե որքանով լուրջ կարող է լինել այդ քաղաքական նախագիծը։

Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ «Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուն հենց ինքը լինի։

Եթե Սերժ Սարգսյանը որոշի ստանձնել վարչապետի պաշտոնը, ապա «Ելք»-ի հնարավոր թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ընդդիմադիր դաշտին միավորել այս օրակարգի շուրջ, հարցին ի պատասխան, Հակոբ Բադալյանն ասաց. «Ես չեմ դնի հարցը հետևյալ կերպ՝ Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան մրցակցություն։ Նոմինալ իմաստով կարող ենք այդպես խոսել, բայց պետք է իրականությունը գնահատենք։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանին մրցակից համարենք, թերագնահատենք կամ գերագնահատենք՝ այստեղ մրցակցության հարց չի կարող լինել։ Նիկոլ Փաշինյանի մոտ չպետք է նման խնդիր լինի՝ մրցակից լինել Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանին, մեծ հաշվով, որքան էլ գնում է վարչապետի պաշտոնին, պետք է դիտարկել նրան հեռացող ժամանակ։ Պետք է նայել՝ ինչ ենք մենք պատկերացնում նրանից հետո, և եթե մենք այդ պատկերացումը ձևավորենք որպես հասարակություն, արդեն կարող ենք պատկերացնել՝ ինչպես լուծել Սերժ Սարգսյանի խնդիրը՝ եթե դա խնդիր է Հայաստանի զարգացման և այլ հեռանկարների համար։ Հարցը սա է՝ չկենտրոնանալ Սերժ Սարգսյանի վրա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։