Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

30 տոկոս աղքատություն ունեցող երկրում անհասկանալի ճանապարհով հարստացածներ կան

46 total views, 1 views today

«Սա իսկապես շատ կարևոր համագումար էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության համար, քանի որ մենք կատարում ենք կանոնադրական փոփոխություններ և բացի դա՝ մենք հայտ ենք ներկայացրել անդամակցելու ԱԼԴԵ կուսակցությանը, այսինքն եվրոպական լիբերալների կուսակցությանը և կարևոր էր, որպեսզի նրանք համոզված լինեին, որ «Լուսավոր Հայաստան»-ը հենց այն կուսակցությունն է, որն իսկապես կրում է եվրոպական արժեքներ, համամարդկային արժեքներ և այդ արժեքների առաջամարտիկն է Հայաստանում։ Կարծում եմ, որ այս առումով մեր նպատակին հասանք»,- այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Անդրադառնալով համագումարի ընթացքում ընդունված մանիֆեստին, Թանդիլյանը նշեց․«Այս մանիֆեստն այսօր Հայաստանի Հանրապետության համար հրամայական է, որովհետև իրավունքի գերակայությունը մեր երկրում շարունակում է մնալ ընդամենը որպես սահմանադրական դրույթ և կյանքի չի կոչվում, իսկ մեր կուսակցությունը կոչված է հենց դա կյանքի կոչելուն և այն օրենքները, որոնք ընդունվում են պետք է ծառայեն իրավունքի գերակայությանը և ոչ հակառակը։ Այս առումով մենք հանրությանը ևս մեկ անգամ ներկայացրինք այն նպատակները և ճանապարհը, թե ուր և ինչպես է գնալու «Լուսավոր Հայաստան»-ը»։

Մանրամասները՝ տեսանյութում։