Հայաստանում մի մեծ պրոբլեմ կա. պետք է արվեստն ու գրականությունը վերածել զենքի

20 total views, 1 views today

«Ճանաչում եմ նրան, շատ լավ եմ գնահատում: Ափսոս, որ նա չի ցանկացել հանդիպել «Ոսկե ծիրան»-ի կամ կինոմիության հետ, քանի որ բավականին ակտիվ մարդիկ են կինոմիությունում: Մի քանի անգամ իր հետ զրուցել ենք «Ոսկե ծիրան»-ի և ընդհանրապես կինոյի մասին: Բավական լուրջ հետաքրքրություն ունի կինոյի հանդեպ և, կարծում եմ՝ ճիշտ ընտրություն է և ճիշտ թեկնածու, սա պատիվ է բերելու հայկական մշակույթին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:

Նրա խոսքերով՝ Հայաստանում մի մեծ պրոբլեմ կա. բոլորն ամեն ինչով զբաղվում են, բացի իրենց հիմնական գործից։ «Իմ հիմնական գործը կինոն է, որով ես շատ լրջորեն զբաղվում եմ»,- ասաց Հարություն Խաչատրյանը՝ հավելելով, որ պետք է արվեստն ու գրականությունը վերածել զենքի, ինչն էլ ազգին կպաշտպանի:

Ամբողջությամբ՝ տեսանյութում: