Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

88-ի շարժում-30. Անավարտ առաքելություն

49 total views, 1 views today

Փետրվարի 20-ը համազգային շարժման 30-րդ տարեդարձն է, ավարտին է մոտենում նաև մեր խորագիրը, որ մեզ տարավ մինչև ազգային զարթոնքի երանելի օրերը, մեր Հանրապետության ակունքները, վերապրեցինք հաղթանակի հպարտությունը, նահատակված ընկերների կորուստը: Նոմինալ առումով համազգային շարժումը լուծեց իր գլխավոր խնդիրը` Արցախն ազատագրված է, երաշխավորված է նրա հայկականությունը: Համազգային շարժման շարունակությունը դարձավ արցախյան պատերազմը, որն ավարտվեց հայկական զինուժի փայլուն հաղթանակով:

Համազգային շարժման արդյունք է Երրորդ հանրապետությունը. Օգոստոսի 23-ը, Սեպտեմբերի 21-ը համազգային շարժման կարևոր հանգրվաններ են, Փետրվարի 20-ի տրամաբանական շարունակությունը: Մյուս կողմից` դժվար է խոսել համազգային շարժման բոլոր նպատակների իրականացման մասին, որովհետև 88-ը ազգայինի և ժողովրդավարության ներդաշնակություն էր, օպտիմալ բանաձև: Շարժման ժողովրդավարական օրակարգն, ըստ էության, ձախողել ենք: Իհարկե, Հայաստանը 90-ականների սկզբին բացառիկ հաջող քաղաքական մի շրջան է ունեցել` խարսխված ազատական և ժողովրդավարական արժեքների, համոզումների վրա:Դա Երրորդ հանրապետության հաջող ընթացքի բացառիկ շրջան էր, որը` չնայած պատերազմին, երկրում հնարավոր էր դարձրել ուժեղ ընդդիմության գոյությունը, պետական որակապես նոր համակարգի ստեղծումը, տնտեսական ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, սակայն 90-ականների կեսերից` Հայաստանը նահանջեց ազատական, ժողովրդավարական արժեքներից, ինչի հետևանքներն այսօր զգացնել են տալիս քաղաքական, հանրային հարաբերություններում: Պետության ինքնիշխանությունն ուղիղ համեմատական է քաղաքացու ազատության, սուբյեկտության հետ: Եթե Հայաստանի քաղաքացին պետության հիմնական սուբյեկտը չէ, ապա Հայաստանի այսօրվա ընթացքը հակոտնյա է 88-ի գաղափարներին, համազգային շարժման ոգուն:Համազգային շարժման 30-րդ տարեդարձի օրը ստիպված ենք խոստովանել, որ 88-ի առաքելությունն անավարտ է մնացել` առնվազն ժողովրդավարական օրակարգի, ազատության գաղափարի ինստիտուցիոնալիզացիայի մակարդակում: 88-ի շարժումը բացառիկ էր և պատմության տեսանկյունից` անկրկնելի: Նոր 88 լինել չի կարող` թեկուզև այն պատճառով, որ Հայաստանը անկախ պետություն է, իսկ երեսուն տարի առաջ գործընթացի հիմքում ազգային-ազատագրական պայքարի գաղափարն էր: Սակայն Հայաստանի անկախությունն արժևորման, Հայաստանի քաղաքացին` ազատության անհրաժեշտություն ունեն:
Հայաստանի պետությունը կարող է ուժեղ լինել` միայն ժողովրդավարությսմբ, ազատ ու հպարտ քաղաքացով: Ազատության գաղափարը, ժողովրդավարությունը, եվրոպական զարգացումը` ահա այն արժեքները, որոնք պետք է դառնան մեր հասարակության կոնսոլիդացիայի նոր առանցքը` նրան 88-ի ակունքներին վերադարձնելու նպատակով: