Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Պետական ապարատը անհատակ դույլ է․ գողությունն ու ուռճացված ծախսերը կարգավորելու փոխարեն՝ հարկերն են ավելացնում»

65 total views, 1 views today

«Մեր պետական ապարատը նման է անհատակ դույլի, որն ինչքան ուզում ես լցրու՝ միևնույնն է ՝ ավելի արագ է դատարկվում ու դրա համար էլ անընդհատ բարձրացնում են հարկերը, որպեսզի կարողանան սպասարկել և պետական պարտքը և բյուջեն լցնեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը՝ մեկնաբանելով ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանի այն հայտարարությունը, թե Հարկային օրենսգրքի փոփոխությունների ու եկամտահարկի նոր դրույքաչափերի չեղարկման դեպքում պետական բյուջեն կարող է 33 միլիարդ դրամի կորուստ կրել։

Այս համատեքստում Սամսոն Գրիգորյանը հավելեց նաև․«Թող կրճատեն պետական ապարատի անիմաստ ահռելի ծախսերը, թող կարգավորեն պետական ապարատից գողությունները, պետական գնումների թվերը նայում եք՝ առնվազն ծիծաղելի թվեր են, որոնք ընդհանրապես հեռու են իրականությունից, դրա համար էլ անընդհատ հարկ են բարձրացնում, որ քաղաքացիներից գանձեն այդ գումարները, բայց առաջին հերթին այս կառավարությունը պետք է իր այդ ծախսերը կարգավորի, հետո նոր մտածի, թե բյուջեի եկամուտները ոնց ապահովի, սակայն մենք տեսնում ենք, որ ուղղակի հարկերը բարձրացնելով՝ փորձում են բյուջեի ճեղքերը փակել»։

Մանրամասները՝ տեսանյութում։