Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Այս շաբաթ Արմեն Սարգսյանը կառաջադրվի որպես ՀՀԿ նախագահի թեկնածու

32 total views, 1 views today

Նախորդ շաբաթ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ընդունեց ՀՀԿ-ից կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը: Նա երկու ոլորտ առանձնացրեց՝ կրթությունը և քաղաքացիական հասարակության կայացումը: Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ կարող ենք ընթանալ առաջ և զարգանալ, միայն եթե կարողանանք իսկապես ամրացնել քաղաքացիական հասարակությունը և նորից քաջալերել ու ամրապնդել քաղաքացու ոգին:

Թեև առաջարկն ընդունել է, բայց Արմեն Սարգսյանը դեռ ՀՀԿ թեկնածու չէ. Հանրապետության նախագահի թեկնածու կհամարվի այն պահից, երբ կուսակցությունը կառաջադրի նրա թեկնածությունը:

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀԿ-ն կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը, և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԺ-ն մարտի առաջին տասնօրյակում կքննարկի և կիրականացի Հանրապետության նախագահի ընտրությունը:

Արդյո՞ք ակնկալիքները կարդարանան, արդյո՞ք ՀՀԿ թեկնածուի շուրջ կլինի Սերժ Սարգսյանի ակնարկած ընդարձակ համաձայնությունը, արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը տվել է իր համաձայնությունը, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշման մասին ավելի ճիշտ կլինի, որ խոսի դաշինքը։ «Մենք կարծում ենք՝ կա հնարավորություն, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ընտրվի ՀՀ չորրորդ նախագահ ԱԺ պատգամավորների ձայների բավականին լուրջ ցուցանիշով: Ինչպե՞ս կլինի, կապրենք կտեսնենք: Բայց այդ հնարավորությունը կա, ավելին՝ պարոն Սարգսյանի հանդիպումները թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական և մտավորական շրջանակների հետ, թե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ սփյուռքահայ գաղթօջախներում, ընդհանուր առմամբ, դրական սպասելիք ունեն, և կարծում եմ՝ այդ դրական սպասելիքների ակնկալիքով, մենք՝ Աժ պատգամավորներս, պետք է ընտրենք ՀՀ չորրորդ նախագահ»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Արմեն Սարգսյանի խոստացած ներդրումները որքանո՞վ իրականություն կդառնան, արդյո՞ք իշխանությունը խաղի նոր կանոններ կթելադրի, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Արմեն Սարգսյանը հնարավորություն կունենա իր գնահատականները հնչեցնել հարցուպատասխանի ձևաչափում և այն ժամանակ բոլոր հարցերին կփորձի պատասխանել:

«Մենք գտնում ենք, որ Արմեն Սարգսյանը լավագույնս կարող է իրակացնել այդ լիազորությունները, որը տրվում է ՀՀ նախագահին բարեփոխված Սահմանադրությամբ պառլամենտական համակարգում»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանի դեպքում հուսախաբ եղավ հանրությունը, արդյո՞ք նույնը չի սպասվում Արմեն Սարգսյանի դեպքում, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Հասարակությունը հուսախաբ չի եղել Կարեն Կարապետյանի դեպքում, դա իրականությանը չի համապատասխանում, հուսախաբությունը զգայական գնահատական է, իսկ քաղաքականությունը զգայական գնահատականներ չի հանդուրժում, հետևաբար, քաղաքականության լավագույն ցուցանիշը արդյունավետ կառավարումն է, որը երևում է պառլամենտական ընտրությունների միջոցով: Ամիսներ առաջ տեղի են ունեցել պառլամենտական ընտրություններ, և ՀՀԿ-ն ծանրակշիռ ձայներ է ունեցել: Երկրորդ՝ նույնիսկ ընտրական տարվա ընթացքում կարողացել է արձանագրել լուրջ դրական հաջողություններ թե՛ արտաքին քաղաքականության մեջ (նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ համաձայնագիրը) և թե՛ ՀՀ տնտեսության մեջ (լավագույն ցուցանշները ԱՊՀ տարածաշրջանում)»,- ասաց նա:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Արմեն Սարգսյանի առաջադրման հետ կապված դեռ որոշում չկա, սակայն հավելեց, որ ամեն ինչ տեղի կունենա կուսակցության կանոնադրության համաձայն, առաջիկա նիստին այն հավանաբար տեղի կունենա: