Ով, եթե ոչ ես. Սերժ Սարգսյանի ակնարկը

15 total views, 1 views today

Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում հանրության կոնսենսուս գոյություն ունի ինտեգրացիոն ուղղությունները համադրելու իշխանության արտաքին քաղաքականության կամ այլ կերպ ասած՝ «և-և»-ի հարցում: Այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն փորձում էր ցույց տալ Հայաստանի ներսում իր քաղաքականության հանրային լեգիտիմությունը:

Խնդիրն անկասկած այն չէ, թե որքանով է «և-և»-ն իրատեսական և բովանդակային արտաքին քաղաքականություն, այստեղ, անշուշտ, կա քննարկումների և բանավեճերի դաշտ, սակայն Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ կա հանրային կոնսենսուս, հատկանշական է:

Հանրային կոնսենսուս կա, թե ոչ, սա էլ, իհարկե, հարաբերական է: Մի կողմից փաստ է, որ Հայաստանում չեղավ հանրային նշանակալի ընդվզում, երբ Եվրաինտեգրացիայի տարիների բանակցությունը մեկ գիշերում ավարտվեց Եվրասիական կապիտուլյացիայով: Մյուս կողմից, սակայն, սա կոնսենսուսի՞ վկայություն է, թե՞ ոչ:

Եթե խոսենք զուտ քաղաքական ուժերի մասշտաբով, ապա, իհարկե, վստահաբար կարող ենք արձանագրել կոնսենսուսն ու Սերժ Սարգսյանի իրավացիությունը: Սակայն, եթե խոսքը հանրության ամենատարբեր շերտերի մասին է, ինչպես նշում է Սարգսյանը, ապա այստեղ, իհարկե, կոնսենսուսի մասին կարող է խոսք լինել միայն պայմանականորեն, քանի որ իրականում կա թերևս հանրային իրազեկվածության մակարդակի և հանրային կարծիքի, այսպես ասած, բովանդակային ձևակերպվածության խնդիր, որը «թյուրիմացաբար» միայն կարող է որակվել կոնսենսուս:

Այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանի պնդումը այլ բան չէ, քան հեղինակավոր այդ ամբիոնը թյուրիմացության մեջ գցելու փորձ: Այդ փորձի նպատակը թերևս բավականին պարզ է՝ ցույց տալ, ազդարարել ներքին լեգիտիմությունը՝ դրանից արտաքին լեգիտիմություն բխեցնելու համար՝ այլընտրանքի բացակայության կամ անփոխարինելիության համատեքստով:

Դժբախտաբար, Սարգսյանն անկասկած ունի այդ հնարավորությունը, քանի որ անգամ Եվրաինտեգրացիայի տապալման ամոթալի ակտից հետո՝ 2013-ի սեպտեմբերի 3-ից ի վեր, Հայաստանում գործնականում չձևավորվեց արտաքին քաղաքականության հայեցակարգային, մարտավարական և ռազմավարական այլընտրանքային բովանդակություն և գաղափարական այլընտրանքային օրակարգ: Հինգ տարին, նույնիսկ այնպիսի կտրուկ և շոկային մեկնակետով, ինչպիսին 2013 թվականն էր, Հայաստանում բավական չեղավ որևէ ընդդիմադիր ուժի կամ ուժերի համար գոնե այդ հարցում իշխանությանը գործուն այլընտրանք լինելու և արտաքին ուժային կենտրոններին այդպիսին ներկայանալու համար:

Այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանը հնգամյակի վերջում լիովին ստացել է, նրան Հայաստանի տարատեսակ ընդդիմությունները ընձեռել են նման ամբիոններից ասելու հնարավորություն՝ «ով, եթե ոչ ես»: Սերժ Սարգսյանը Մյունխենում ասաց հենց դա, և նրան լսեցին, քանի որ Հայաստանում հինգ տարի է, ինչ քաղաքական հավակնություն ունեցող ոչ ոք որևէ այլ բան սկզբունքորեն չի ասում: