Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Վիճակն օրհասական է. եթե հրավիրել են Արմեն Սարգսյանին, ուրեմն հաշվի են առել նաև խաղի կանոնները

47 total views, 1 views today

զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը:

– Տիկին Համբարձումյան, Արմեն Սարգսյանն ընդունեց Սերժ Սարգսյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը և խոստացավ ներդրումներ բերել: Այսպիսի խոստումներ էլի ենք լսել։ Բայց Հայաստանում խաղի կանոնները չեն փոխվում։ Ի՞նչ կկարողանա անել Արմեն Սարգսյանը։

– Ես Արմեն Սարգսյանին ճանաչում եմ վաղուց և վստահ եմ, որ ինքը կկարողանա դրսից ներդրողներ բերել: Ընդունում եմ, որ դա նախագահի լիազորությունների մեջ չի մտնում, բայց որպես երկրի նախագահ՝ յուրաքանչյուր նախագահ ունի իր ցավը երկրի համար, և կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք դա կարող է անել:

Երբ Արմեն Սարգսյանը վարչապետությունից հետո վերադարձավ Լոնդոն, այդ ժամանակ ինքը սկսեց զբաղվել գործարարությամբ և բավականին հաջողություն ունեցավ: Եվ կարծում եմ՝ իր հաջողություններով կնպաստի փոփոխությունների:

– Որտեղի՞ց վստահություն, որ նա կարողանալու է դա անել: Ի վերջո՝ նա վարչապետ է եղել շատ կարճ ժամանակ: Ինչպե՞ս նա կարող է դրսի ներդրողներին բերել Հայաստան, երբ Հայաստանը, շատերի գնահատմամբ, նպաստավոր չէ ներդրումների համար:

– Կարծում եմ՝ Հարկային օրենսգրքում բավականին փոփոխություններ պետք է արվեն մինչև ներդրողների գալը: Ինչպես ԱՄՆ-ում, եթե մեկն ունի բիզնես, գործարան և այլն, երկրորդն է բացում, ազատվում է բոլոր հարկերից: Գուցե վերցնեն այդ օրինակը, Հայաստանում էլ կիրառեն, որ Հայաստանը կարողանա ոտքի կանգնել: Հայաստանում պետք է գործարաններ բացել:

– Հարկային օրենսգիրքը նոր է փոխվել: Ո՞ր Հարկային օրենսգիրքն էր, ըստ Ձեզ, ավելի վատը ներդրողի համար՝ սա՞, թե՞ նախորդը:

– Երկուսն էլ նպաստավոր չեն:

– Արմեն Սարգսյանը խոսում է ներդրումներից, քաղաքացիական հասարակությունից, կրթությունից: Այն խաղի կանոնները, որ հաստատված են Հայաստանում, արդյոք հնարավորություն տալո՞ւ են նրան աշխատելու՝ հաշվի առնելով նաև նախագահի լիազորությունների սահմանափակումները:

– Գիտեք, ես խորացել եմ Սահմանադրության մեջ և կարող եմ ասել՝ նախագահի լիազորություններն այդքան քիչ չեն, ինչպես նշում եք: Բավականին բարձր լիազորություններ ունի: Եթե հրավիրել են նրան, ուրեմն հաշվի են առել նաև խաղի կանոնները, և կարծում եմ, որ նա կկարողանա:

– Այսինքն՝ նոր խաղի կանոննե՞ր կլինեն:

– Կարծում եմ, որ բոլորն այս պահին կուզենան, որ Հայաստանում այնպիսի մթնոլորտ լինի, որ ներգաղթ լինի:

– Տեսակետ կա, որ դրա համար պետք են համակարգային փոփոխություններ: Պատրա՞ստ է իշխանությունը կտրել այն ճյուղը, որի վրա նստած է:

– Ես կարծում եմ՝ եկել է դրա ժամանակը: Վիճակն օրհասական է, և պետք է նոր խաղի կանոններով սկսի ՀՀ-ն՝ որպես անկախ հանրապետություն, ինչպես առաջին օրը: Իսկ եթե չլինեն այդ խաղի կանոնները, ապա արտագաղթը մեծանալու է:

Ներկա վարչապետը ոչինչ չարեց, նրան չհերիքեց անկախությունը:

– Տիկին Համբարձումյան, նոր Սահմանադրությամբ՝ երկրի թիվ մեկ պատասխանատուն լինելու է վարչապետը: Եվ շատերի գնահատմամբ՝ հենց Սերժ Սարգսյանն էլ կդառնա վարչապետ: Որպես գործարար՝ Դուք մտահոգություն չունե՞ք:

– Ես կարծում եմ, որ նոր վարչապետը պետք է լիարժեք աշխատի ՀՀ ժողովրդի համար, որպեսզի Հայաստանում արտագաղթը կանխվի, և ներգաղթ տեղի ունենա:

– Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում արտագաղթը գնալով մեծացել է, չի նվազել:

– Ես լավատես եմ: Լավատեսորեն եմ մոտենում, որ ով էլ գա վարչապետ, պետք է քայլեր անի, որ ներգաղթը կայանա, մարդիկ վերադառնան իրենց տները, աշխատատեղեր բացվեն, գործարաններ, ոչ թե ռեստորաններ, հյուրանոցներ, կազինոներ: Առևտրի տների փոխարեն թող բացվեն գործարաններ:

Ես կարծում եմ՝ ամեն ինչ կախված կլինի վարչապետից: Չեմ ուզում կանխավ գուշակել՝ ով կլինի վարչապետ, բայց ով էլ լինի, պետք է աշխատի հանուն ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի:

– Արմեն Սարգսյանն այս ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել: Արդյոք հանդիպե՞լ է նաև Ձեզ հետ:

– Չէ, չի եղել հանդիպում: Գործարարների հետ նա կհանդիպի հետագայում, կարևոր էր, որ քաղաքական շրջանակներում, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպեր, որ կարողանար տեսնել՝ քաղաքական դաշտում իրեն լավ կզգա՞, թե՞ ոչ: Եթե քաղաքական դաշտում նրան չընդունեին, կարծում եմ՝ չէր ընդունի առաջարկը, ուրեմն բոլորը լավատեսորեն ընդունել են առաջարկը: Կարծում եմ՝ նրա ընտրության ժամանակ կլինի համերաշխություն: