Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Պետք է այնպես անենք՝ Ադրբեջանի «սև ցուցակը» դառնա անիմաստ»․ ի՞նչ սպասել ԵԽ 16 պատգամավորների նախաձեռնությունից

24 total views, 1 views today

Եվրախորհրդարանի 16 պատգամավոր հանդես են եկել նախաձեռնությամբ՝ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիից հետաքրքրվելով, թե ինչո՞ւ Հարավային Կովկասի ԵՄ հատուկ ներկայացուցիչները և եվրոպացի այլ պաշտոնյաներ երբևիցե չեն այցելել Լեռնային Ղարաբաղ՝ չնայած որ ունեն օրինական իրավունք։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև հետաքրքրվում են, թե ինչու Հանձնաժողովի փոխնախագահն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը չի քննարկում, մինչդեռ այն կարևոր է խաղաղ կարգավորման գործընթացում։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նշում է՝ ԱԺ պատգամավորները նախկինում մեկ անգամ չէ, որ այդ հարցը բարձրացրել են, դա եղել է նաև քաղհասարակության ներկայացուցիչների մտահոգության առարկա. «Գալիս էր մի իրավիճակ, երբ այդ այցելությունները չէին լինում, որովհետև ադրբեջանական լոբբին այնպես էր անում, որ ԵՄ-ի մի երկիր խնդիր էր բարձրացնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրուցում ասաց Պողոսյանը։

Մեր զրուցակիցը հավելում է՝ ԵՄ-ն ունի ծրագիր «Համագործակցություն՝ հանուն Լեռնային Ղարաբաղի» և ժամանակին կային ակտիվ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորություն, բայց ամեն անգամ, գնալով նաև ՀԿ-ների համար արված ծրագրերը Ադրբեջանի կողմից դառնում էին ճնշման տեղիք. «Նույն մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, որը ժամանակին մի քանի ծրագրեր էր արել, գործընկերները կամ Բաքվում չեն կամ փոխել են վարքագիծը, ասում են՝ եկեք ծրագրեր չանենք, գուցե տարին մեկ անգամ Բրյուսելում հանդիպում լինի։ Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը ստացվել է, պետք է հետևողական լինենք, որ արդյունք տա»։

Թևան Պողոսյանի կարծիքով՝ հայկական լոբբին պետք է ավելի ուշեղ ու ակտիվ աշխատանք իրականացնի, դա միակ տարբերակն է, որ Ադրբեջանի արածների արդյունքը բացասական լինի. «Չմոռանանք, որ նույն ադրբեջանական լոբբին չի կարողանում այնպես անել, որ Մինսկի խմբի համանախագահները չայցելեն։ Գուցե չհասնենք նրան, որ բոլորը, ովքեր ուզում են, գնան Արցախ, բայց այլ խնդիր է, որ պետք է այնպես անենք, որ այդ «սև ցուցակն» այնքան մեծանա, որ դառնա անիմաստ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։