Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ալավերդցի Վահագի գործով կալանավորված քննչական կոմիտեի վարչության նախկին պետը ցուցմունք կտա

79 total views, 2 views today

«Իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, ցուցմունքներ չի տվել դեռևս, բայց պատրաստվում է տալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախօրեին ձերբակալված, ապա կալանավորված Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Թաթուլ Շուշանյանի պաշտպան Կարեն Թումանյանը։

Հիշեցնեք, որ Շուշանյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից, ապա կալանավորվեց ալավերդցի Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից՝ Վահագն Աբգարյանի պատվերով, 2017թ. հունիսի 13-ին՝ Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, այն մասին, որ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին (ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանին) տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Թումանյանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն իր համար հասկանալի չէ, քանի որ հասկանալի չէ այն, թե ինչ պետք է աներ Քննչական կոմիտեի մարզային վարչության պետը այլ անձանց շահերը պաշտպանելու համար։

Կարեն Թումանյանը նշեց նաև, որ Թաթուլ Շուշանյանի նկատմամբ օպերատիվ գաղտնալսումներ չեն իրականացվել։ Նրա մեղադրանքում «տեղավորված է ուրիշի նկատմամբ իրականացված գաղտնալսման ենթադրությունը»։

Փաստաբանը նաև նշեց, որ խոսքը վերաբերում է 5000 դոլար կաշառքին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։