Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ես հրապարակում կլինեմ, եթե ժողովուրդը գա ասի՝ չենք ուզում Սերժ Սարգսյանը մեզ խաբի․ Նիկոլ Փաշինյան

36 total views, 2 views today

զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ։

-Պարոն Փաշինյան փետրվարի 20-ին Ազատության հրապարակում լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում դուք հայտարարեցիք, որ Ազատության հրապարակում եք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չի կերտվել այն Հայաստանը, որի իդեալով մարդիկ հավաքված էին այստեղ 30 տարի առաջ, 20 տարի առաջ, 10 տարի առաջ։ Կխնդրեմ Ձեզ մի փոքր մանրամասնել ՝ ինչ է սա նշանակում։ Արդյո՞ք սրանով կարող ենք ասել, որ «Ելք» դաշինքը պատրաստվում է ակտիվացնել փողոցային պայքարը։

– Մենք  ընդամենը վերջերս ենք երկու երթ արել և «Ելք» դաշինքն երբեք չի ասել, թե փողոցային պայքարն իր գործիքակազմի մեջ չկա, ընդհակառակը, եթե վերցնենք «Ելք» դաշինքի գործունեությունը՝ մենք ավելի շատ փողոցային պայքարում ենք եղել ՝ նկատի ունեմ նաև նախընտրական քարոզարշավը, քան թե ԱԺ-ում, բայց  ընդհանրապես «Ելք» դաշինքի քաղաքական գործունեության ամբողջ փիլիսոփայությունը ինչո՞ւմ է , մենք ի՞նչ քաղաքական արդյունքի ենք ուզում հասնել և ի՞նչ իրավիճակի դեմ ենք պայքարում․ մենք պայքարում ենք հետևյալ իրավիճակի դեմ, երբ որ ՀՀ քաղաքացին ասում է ՝ հա լավ ինձանից ինչ է կախված, հա լավ իմ ձայնը  բան չի  որոշելու կամ իմ դիրքորոշումն ինչ-որ բան չի փոխելու․ մենք հենց այս երևույթի դեմ ենք պայքարում և ուզում ենք հասնել այն արդյունքին, որ քաղաքացին դուրս գա այս մտայնությունից և հասկանա այն, որ իր դիրքորոշումը վճռորոշ է։ Ընտրությունների ժամանակ մենք մարդկանց ասում էինք, որ բացառված է, որ ՀՀ որևէ քաղաքացու տված որևէ քվե մենք չկարողանանք պահել , տվեք մեզ իշխանափոխության համար անհրաժեշտ 50 +1 % ձայն և մենք ձեզ կտանք այդ իշխանափոխությունը․ ընտրությունների արդյունքները հենց այդպես էլ եղավ, այսինքն մեզ տված որևէ ձայն չի փոշիացել և այս արձանագրումն է , որ շատերը մեկնաբանում են, թե «Ելք» դաշինքը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները լեգիտիմ են , այս էն, այն էն , բայց մենք  հայտարարեցինք, որ  ժողովուրդ ջան  մեր օգտին քվեարկել է  ասենք թե  122 հազար 65 քաղաքացի և մենք այդ 122 հազար 65 քաղաքացու ձայնը պահել ենք և մենք ասում ենք, որ եթե մեզ մեկ միլիոն ձայն տայիք՝ մենք այդ մեկ միլիոնը կպահեինք և սա իրողություն է, որն ուզում եմ արձանագրենք։ Մենք մեր գործունեության հիմքում դնում ենք ժողովրդի կամարտահայտումը, որովհետև մենք ինստիտուտցիոնալ մոտեցման կողմնակից  ենք․ շատ դեպքերում մեր քաղաքական կամքը պետք է լիազորվի ժողովրդի քաղաքական որոշմամբ և քաղաքացիների կամարտահայտումը մեր գործունեության անկյունաքարն է։ 2017թ-ի ապրիլի 2-ի ընտրությունները կամարտահայտման շատ լավ օրինակ էին, բայց հիմա արդյո՞ք հաջորդ պահերին ժողովուրդը կամարտահայտման իրավունք չունի և չպիտի ունենա՝  կարծում եմ, որ ժողովուրդը ցանկացած պահի էլ կամարտահայտման իրավունք ունի և այդ կամարտահայտումը նույնքան լեգիտիմ կարող է լինել,  որքան ընտրությունների ժամանակ և հարցը, որի շուրջ մենք հիմա խորհում ենք և քննարկում են հետևյալն է՝ արդյո՞ք  2017թ-ի Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները և ընտրությունների ժամանակ քաղաքացիների մեծամասնության պահվածքը պետք է ընկալենք որպես մի քարացած իրողություն, թե, այնուամենայնիվ,  մենք ժամանակ առա ժամանակ պետք է ա) ստուգենք քաղաքացիների կամքը և բ) հնարավորություն տանք, որ այն քաղաքացին, որը ընտրակաշառքի ճիրանների մեջ է հայտնվել՝ շանս ունենա դրանից ազատվելու։ Սրա մեջ է ողջ փիլիսոփական բանավեճը և մենք հիմա խոչհում ենք այդ հարցի շուրջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում