Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Ռուսական» Հայաստանի և «եվրոպական» Վրաստանի անջրպետը

49 total views, 1 views today

Ըստ Transparency International-ի՝ Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդ տեղն է զբաղեցրել: Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 35 միավոր են գնահատել: Ադրբեջանը 31 միավորով զբաղեցնում է 122-րդ տեղը, Վրաստանը 56 միավորով 46-րդ տեղում է: Կոռուպցիայի ընկալման համաթիվը դասակարգել է 180 երկրների և տարածքների՝ փորձագետների և ձեռնարկատերերի կարծիքով երկրի պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակի համաձայն:

ԿԸՀ միջին արդյունքը 43 բալ է կազմել: Հայաստանը բարելավել է իր համաթիվը 33-ից 35, և բարձրացել է երկրների ցանկում 113-ից 107 տեղը: Սա փոքր առաջընթաց է, սակայն դատելով զեկույցից` աննշան բարելավումը որակական բաղադրիչ չունի, և Հայաստանը շարունակում է դասվել կոռումպացված երկրների շարքին:

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում շարունակում է մնալ իմիտիցայի մակարդակում` առայժմ չարձանագրելով գործնական, շոշափելի արդյունքներ: Ռուսաստանի համաթիվը 29 է: Դժվար չէ նկատել, որ Հայաստանը` կոռումպացվածության իր մակարդակով, ըստ էության, շարունակում է նույն հարթության վրա գտնվել Ռուսաստանի հետ: Սա խիստ ուշագրավ ցուցանիշ է, որովհետև կոռուպցիան այն կարևոր գործիքներից մեկն է, որի օգնությամբ Մոսկվան իր տոտալ վերահսկողությունն է հաստատում Հայաստանի նկատմամբ: Կոռուպցիայի մակարդակը բացահայտում է նաև Հայաստանի համակարգի էությունը, կառավարման որակը:

Transparency International-ի երեկ հրապարակած համաթիվը վկայում է, որ չնայած հռչակված քաղաքականությանը` Հայաստանում անսասան են մնում օլիգոպոլ համակարգի դիրքերը: Սա, իր հերթին, նշանակում է, որ Հայաստանում շարունակում է պետական ինստիտուտների փոշիացման և դեգրադացիայի գործընթացը: Այս համատեքստում երկրից շարունակում է զանգվածային արտագաղթը` լուրջ մարտահրավերներ ստեղծելով Հայաստանի անվտանգության համար: Մեր հարևան Վրաստանը 56 համաթվով գտնվում է եվրոպական երկրների շրջանակում:

Այս ցուցանիշը ևս խոսուն է և բացահայտում է Վրաստանի եվրաինտեգրման բարձր մակարդակը, ինստիտուցիոնալ բարեփոխումների էֆեկտը: Հայաստանը մեկ տարվա ընթացքում արձանագրել է համեստ, աննշան առաջընթաց. այս տեմպերով մեզ առնվազն 15 տարի է պետք Վրաստանին հավասարվելու համար: Հայաստանն ու Վրաստանը բնական դաշնակիցներ են եվրաինտեգրման համատեքստում, սակայն երկու երկրների անհամաչափ զարգացումը վաղ թե ուշ հանգեցնելու է նրանց օբյեկտիվ օտարմանը` Հայաստանին վերջնականապես վերապահելով ռուսական կոռումպացված համակարգի ենթակառույցի նվաստացուցիչ դերը: