Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ալիևի շուրթերով խոսում է Էրդողանը․ Բաքվի սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերել

42 total views, 2 views today

|

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Յենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են, և ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,- ասել է Ալիևը։

Հարցին՝ թեև առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի նախագահը նման կերպ է արտահայտվում, այդուհանդերձ, կարո՞ղ ենք փաստել, որ սա ոչ թե ներքին լսարանին «կերակրելու» համար է, այլ պաշտոնական Բաքվի որդեգրած հստակ ուղեգիծ, և արդյո՞ք կարելի է Ալիևի նման հայտարարություններին վերաբերել անլուրջ կամ ընդունել որպես հերթական զառանցանք, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց․

«Կան կարծիքներ, թե Ալիևի այս հայտարարությունն իր ներքին լսարանի համար է, բայց եթե մենք հետ նայենք և վերհիշենք մինչ այսօր Ալիևի հնչեցրած հայտարարությունները, ապա հստակ կհասկանանք, որ դա նրա մոտ ծրագրային է․ հիշենք, որ նույն հայտարարությունը և, մի բան էլ դեռ ավելին, նա արել է 2016թ-ի դեկտեմբերի 4-ին՝ Թարթառում․ այս ամբողջը պետք է դիտել նեոօսմանիզմի գաղափարախոսության տեսանկյունից։ Ինչու այս ամենը Թուրքիան չի հայտարարում, որովհետև, եթե այդ մասին խոսի Թուրքիան, որ այդպիսի ծրագիր կա, ապա համաշխարհային հանրության կողմից դա կդիտվի որպես Ցեղասպանության շարունակություն, և դրա համար էլ այդ դերն իր վրա վերցրել է Ալիևը։

Այսօր Իլհամ Ալիևը սպասարկում է այդ գաղափարը, այլ կերպ ասած՝ նա սպասարկում է Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքականությունը տարածաշրջանում»։

Հարցին՝ նման դեպքում կարո՞ղ ենք ասել, որ Ալիևի շուրթերով խոսում է Էրդողանը, Հարությունյանը պատասխանեց․

«Այո՛, իհարկե։ Մենք ընդհանրապես պետք է Ադրբեջանը դիտենք ոչ թե որպես քաղաքական, ռազմաքաղաքական ինքնուրույն միավոր, այլ որպես մեկ ընդհանուր միավոր Թուրքիայի հետ, և Ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ Թուրքիան լիարժեք աջակցել է Ադրբեջանին՝ ամեն առումներով, և նույնը եղել է նաև 2016թ-ին՝ Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ»։

Պաշտպանության նախկին նախարարը վստահ է, որ այսպիսի սպառնալիքներին Հայաստանը պետք է ամենայն լրջությամբ վերաբերի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։