Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ամբոխավարությամբ ամեն ինչ կարող է կործանվել, սրիկաներն էլ գան իշխանության

44 total views, 1 views today

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ․ Սարգսյանը չի բացառում, որ ինչ-որ փուլում կմիանան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին, սակայն այս պահին չեն միանում առաջին հերթին այն պատճառով, որ հասարակական շատ խուլ պահանջ կա։ Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ արտահերթ գործընթացներ, ընտրություններ կարող են լինել, եթե այդ հարցով հանրաքվե իրականացվի, այլապես, եթե անգամ Սերժ Սարգսյանը վարչապետ չլինի, որին առաջադրելու է ՀՀԿ-ն, այսինքն՝ համակարգը մնալու է, որպեսզի ժողովրդին հերթական անգամ հուսախափ չանեն, պետք է ամբողջական օրակարգ ձևակերպել։

«Երբ որ ասում եմ օրակարգ՝ ես նկատի ունեմ, ոչ թե քայլերթ, ոչ թե այս ինչ խոստում, այնպիսի հայտարարություն, այլ հստակ ծրագիր՝ ի՞նչ ենք ուզում, ի՞նչ ձևով, ի՞նչ հնարավորություններ ունենք, և վերջապես այդ կոնգլոմերատը քաղաքական ուժերի, որ ստեծվի, որքանո՞վ կարող է ծրագիր իրականացնել։ Շարժումը պիտի միչև վերջին կետը օրակարգ ունենա։ Ո՞վ է ընտրելու այդ վարչապետին, ո՞ր լեգիտիմությամբ, ո՞ր օրինական ճանապարհով։ Ուրեմն այդ պարագայում դուք պետք է պահանջեք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եթե դուք գնում եք մի քայլի՝ ամբոխի միջոցով ինչ-որ մի բան հասնելու, էդ դեպքում դուք խախտում եք ձեր բնականոն զարգացման ուղին, ասենք՝ եթե չենք ուզում այս իշխանություններին, ինչպես պիտի ձևավորենք նոր իշխանություններին։ Մարդը պիտի իմանա՝ հետո ինչ է լինելու, եթե էսօր շրջապատեցիք, հետո»,- շեշտեց Արամ Սարգսյանը։

Ըստ նրա՝ հանրապետականների խղճին անսալը միամտություն է, քաղաքական կատեգորիա չէ։ Օրենքով նույն ՀՀԿ-ն պիտի ընտրեն, ասենք՝ եթե Սերժ Սարգսյանին չառաջադրեն, իրենց քաղաքական գծից հրաժարվելու են, օլիգարխիկ համակարգից չեն հրաժարվելու։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանին հեռացնելը ամենակարևորը չէ, և մնացածը տեխնիկայի խնդիր չէ, Արամ Գ․ Սարգսյանն ասաց․

«Ոչ, երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, դա մի ամբողջ ողբերգություն եղավ, որովհետև ոչ ոք կառավարման փորձ չուներ, ոչ ոք չգիտեր՝ նրանք ով են, ինչ են, որովհետև էդ մարդկանց միայն ճառերն էին լսել, և մենք ստացանք այն, ինչ որ ունեցանք, դա ոչ մի լավ բանի չի բերում, անբավարարության արդյունքը կարող է այնպիսի հետևանք ունենալ, որ դուք ամեն ինչ կործանեք, կամ այնպիսի սրիկաներ դուրս գան, որ դուք սարսափեք, ասեք՝ թե էս ինչ արեցիք»:

Մանրամասները՝ տեսանյութում։