Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ինաուգուրացիայից և Ազատության հրապարակից դուրս մնացածը

62 total views, 1 views today

Այսօր խորհրդարանում մեկնարկում է հերթական քառօրյան, որի օրակարգում է նաև Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը վավերացնելու հարցը, որը ստորագրվել է նախորդ տարի նոյեմբերի 24-ին: Իհարկե այս իրադարձությունը մնացել է նոր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնամուտի, նաև նոր վարչապետի` այսպես ասած թնջուկի, կամ արդեն ոչ մի անհայտով հավասարումի շուրջ ստեղծված իրավիճակի ստվերում, որը թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտերում ծավալում է բավականին ակտիվ զարգացումներ: Սակայն, խորքային առումով, ստվերում է մնացել թերևս գործնականում օրակարգային ամենակարևոր հարցը, համենայն դեպս առկա իրողությունների ֆոնին, որն իր տեսարանային մասով անշուշտ մրցունակ չէ իշխանական միջանցքներում և Ազատության հրապարակի շուրջ ծավալվող իրողությունների շուրջ, սակայն բովանդակային առումով փաստացի այն օրակարգն է, որից պետք է թերևս ամուր բռնի Հայաստանի հանրությունն ու հայաստանյան ընդդիմությունը:

Կամ, պետք է որ ամուր բռներ, սակայն դա տեղի չի ունենում, համենայն դեպս առայժմ, որովհետև երկարաժամկետ հեռանկարներն ու ռազմավարությունը հայաստանյան քաղաքական դաշտում մեղմ ասած պահանջված չեն: Հայաստանում հիանալի կերպով գործում է հաց կամ տեսարաններ սկզբունքը, ընդ որում, մի հետաքրքիր առանձնահատկությամբ՝ այդ սկզբունքը ոչ միայն իշխանությունն է կիրառում ակտիվորեն, այլ նաև ընդդիմադիր ուժերը: Իսկ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը տեսարան չէ, այն ռազմավարական կարևոր նշանակություն և քաղաքական շրջանակ ունեցող մի փաստաթուղթ և գործնականում պատրաստի օրակարգ է, որը նախանշում է Հայաստանի զարգացման բազմավեկտոր հնարավորություններ: Ընդ որում, խոշոր հաշվով, դա մի օրակարգ է, որի մեջ էր հնարավոր տեղավորել նաև թե նոր նախագահի, թե առավել ևս հին ու նոր վարչապետի խնդիրը, այդպիսով այն դարձնելով խորապես քաղաքական ու ռազմավարական, ընդհուպ արտաքին շրջանակ ներառող խնդիր:

Ավելին, նոյեմբերի 24-ի համաձայնագիրը գործնականում պատեհ առիթ կամ պատեհ փաստաթուղթ էր, որը համադրվելով իշխանության ձևավորման ապրիլյան առիթի կամ ժամանակահատվածի հետ, տալիս էր Հայաստանում որակապես նոր քաղաքական, ներքաղաքական գործընթաց սկզբնավորելու հնարավորություն: Դա ամենևին չի նշանակում, որ այդպիսով երաշխավորված էր լինելու ընդդիմության հաղթանակը իշխանության նկատմամբ:

Ավելին, դրանով պարզապես իրավիճակը դուրս էր բերվելու այդ պարզունակ ու սպառված տրամաբանությունից, ընդդիմությանն առնվազն ապահովագրելով պարտությունից կամ անհաջողությունից: Բայց, հնարավորությունը կարծես թե բաց է թողնվում, ընդ որում անդառնալիորեն, քանի որ դժվար է պատկերացնել, թե քաղաքական ընդդիմությունը ինչպես է հետագայում վերադառնալու Հայաստան-ԵՄ թերևս կարևորագույն քաղաքական օրակարգին, որ Հայաստանի թե ներքին, թե արտաքին քաղաքական անցուդարձի հիմքում կարող էր լինել աշխարհաքաղաքական ներկայիս դասավորության պայմաններում:

Համաձայնագիրն ըստ էության մնում է գերազանցապես իշխանության «խնամքին», ինչը նշանակում է, որ իշխանությունն ինքը կորոշի, թե ինչ դինամիկա հաղորդել համաձայնագրի իրականացման ընթացքին կամ Հայաստանի համար օրակարգի առարկայացմանը: