Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Սպասվում է, որ Վարդան Մինասյանի հետ հավաքական կվերադառնա նաև Յուրա Մովսիսյանը

46 total views, 1 views today

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակվեց Վարդան Մինասյանը: Վերջինիս գլխավորությամբ մեր ազգային թիմը ցույց է տվել իր պատմության լավագույն արդյունքը:

2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականը շատ մոտ էր ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելուն: Եղան սուբյեկտիվ պատճառներ, որոնք խանգարեցին մերոնց դուրս գալ փլեյ-օֆ: Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը գերազանց էր հանդես եկել նաև 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Վարդան Մինասյանը հայտնի է որպես սկզբունքային մասնագետ: Հեռանալուց հետո չնայած հասարակության պահանջին՝ Մինասյանը հրաժարվում էր կրկին գլխավորել մեր ազգային թիմը: Կարելի է ենթադրել, որ վերադառնալով ազգային թիմ Մինասյանը իր պահանջներն ու պայմաններն է առաջադրել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Իսկ պահանջներն ու պայմաններն առաջին հերթին վերաբերում է աշխատելու լիակատար ազատությանը: Ըստ էության ՀՖՖ-ն ընդառաջ է գնացել Մինասյանին, ինչը ստիպում է ենթադրել, որ առաջիկայում Հայաստանի ազգային թիմ կվերադառնա նաև Յուրա Մովսիսյանը:

Վերջինս մի քանի այլ ֆուտբոլիստների հետ  հայտնվել էր Ռուբեն Հայրապետյանի սև ցուցակում և չէր հրավիրվում ազգային թիմ: Մինասյանի և Մովսիսյանի վերադարձը կարող է էապես փոխել իրավիճակը և դրական լիցքերի ու էմոցիաների վրա լուրջ առաջընթաց ունենանք: Կտրուկ փոփոխութունները կարող է լուրջ նախադրյալներ ստեղծել Ազգերի լիգայի խաղարկությունում հաղթողի կոչման համար պայքարելու: