Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Իրավիճակի հետ վարչապետը կփոխվի

55 total views, 1 views today

Արդարադատության նախարարի ՀՀԿ-ական պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն, որպես սոլիդ կուսակցություն, ունի վարչապետի բազմաթիվ թեկնածուներ, և Սերժ Սարգսյանի ընտրությունը դեռևս 2017-ի խորհրդարանի ընտրությունից հետո ծավալված քննարկումների արդյունք է: Հարությունյանը հայտարարել է, որ թեկնածուները մեկը կամ երկուսը չեն, այլ շատ, պարզապես ընտրությունը կատարվում է իրավիճակի պահանջներից ելնելով: Դավիթ Հարությունյանի հայտարարությունները, մեղմ ասած, չեն տեղավորվում Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին ՀՀԿ այլ անդամների հայտարարությունների շրջանակում:

Միևնույն ժամանակ, Հարությունյանը բազմաթիվ թեկնածուների առկայության մասին հայտարարում էր դեռևս այն ժամանակ, երբ չէր հստակեցվել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նույնիսկ ոչ պաշտոնական մակարդակում: Դա ևս մեկ անգամ վկայում է, որ վարչապետի թեկնածուի հարցում ՀՀԿ մեծամասնության մոտեցումները ամենևին միատարր չեն, քանի որ այդ մեծամասնությունն ինքնին միատարր չէ: Հետաքրքիրը տվյալ դեպքում, իհարկե, դա չէ, այլ ձևակերպումները, որ իրավիճակի թելադրանքի վերաբերյալ անում է Դավիթ Հարությունյանը: Փաստացի, նա ակնարկում է, որ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումը ամենևին «անբեկանելի» չէ, և նրա վարչապետությունը լինելու է իրավիճակին ենթակա ու կարող է ստեղծվել իրադրություն, որի պարագայում առաջանա վարչապետի բոլորովին այլ թեկնածության անհրաժեշտություն: Խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում դա լիովին սովորական և տրամաբանական իրավիճակ է, անսովոր է հնչում Հայաստանի իշխանության դե ֆակտո իրողությունների պայմաններում, երբ թվում է, որ Սերժ Սարգսյանն իսկապես անբեկանելի թեկնածու է:

Սակայն տվյալ պարագայում, իհարկե, խնդիրը միայն Սերժ Սարգսյանը չէ, և Դավիթ Հարությունյանը ամենևին Սարգսյան-Կարապետյան դիլեմայի համատեքստում չէ, որ խոսում է: Ու ըստ այդմ, իհարկե, նրա խոսքը ամենևին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ կոնտեքստում չէ, որ ուշագրավ է հատկապես: Հարությունյանը խոսում է բազմաթիվ թեկնածուների մասին, այսինքն՝ Սարգսյան-Կարապետյան դիլեմա գոյություն չունենալու մասին, ակնարկելով, որ իրավիճակը կարող է թելադրել բոլորովին այլ՝ երրորդ թեկնածու: Ըստ այդ, Դավիթ Հարությունյանը թերևս ակնարկում է, որ Սերժ Սարգսյանն իր վարչապետությամբ խաղից հանում է Կարեն Կարապետյանին և ճանապարհ բացում այլ թեկնածուների համար: Ընդ որում, իշխող համակարգի առաջիկա խնդիրների և զարգացումների տրամաբանության շրջանակում այստեղ առկա է առանցքային հարց, քանի որ Կարեն Կարապետյանն ակնհայտորեն ապավինում էր Սերժ Սարգսյանի «աքիլեսյան գարշապարին»՝ ֆինանսների բացակայությանը, որի պարագայում իր գլխավոր հենարան Սամվել Կարապետյանի հետ մնում էր ընդամենը «գնել» իշխանությունը՝ տնտեսությանը զուգահեռ:

Սերժ Սարգսյանը տնտեսությունը չվաճառեց, լավ իմանալով, որ դրա հետ մեկտեղ գնվելու է նաև իշխանությունը, որը նա չի կարող պահել արդեն նույնիսկ ՀՀԿ նախագահ մնալով: Սերժ Սարգսյանը այդ կարգավիճակով, այսպես ասած, ապահով ծերության գնալուց առաջ փորձում է տարանջատել տնտեսությունն ու իշխանությունը, այն իմաստով, որ տնտեսության մեջ մեծ դերակատարում ստանձնող Կարապետյանները չկարողանան ստանձնել նաև քաղաքական իշխանությունը: Երիտասարդ լիդերներին Սարգսյանը «փորձը փոխանցելու» է հենց այդ համատեքստում, որպես տնտեսության լիդեր, Կարապետյաններին հակակշիռ: