Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Հաճախորդ, իշխանության կամակատար. ընդդիմության պարտության հիմնական պատճառները

79 total views, 1 views today

Հայաստանում արդեն պրակտիկա է դարձել պայքարի ամենաորոշիչ պահին ընդդիմության ներսում գզվրտոցները և մեկը մյուսին հաճախորդի պիտակ կպցնելը։ Նախկինում բազում նման փորձեր ունեցել ենք։ Հիմա էլ՝ այս օրերին ականատես ենք լինում նույն գործընթացին։ Իրենց ընդդիմադիր համարող տարբեր ուժերի առաջնորդներ միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում և իրար անվանում Բաղրամյան 26-ի հաճախորդ։ Զարուհի Փոստանջյանը մեկ Նիկոլ Փաշինյանին է համարում հաճախորդ, մեկ՝ իր նախկին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին ու կասկած հայտնում Հայաստանում ինչ-որ բան փոխելու նրանց ձգտման վերաբերյալ։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքերով՝ այս պրակտիկան ոչ միայն Հայաստանում է առկա, այլ աշխարհի այլ երկրներում։ Պարզապես Հայաստանում այդ տեխնոլոգիան ստացել է «հաճախորդ» տերմինը, իսկ այլ երկրներում պարզապես համարում են, որ ուժը համագործակցում է իշխանությունների հետ։ «Շատ տարածված երևույթ է։ Բայց Հայաստանում ընդդիմադիր ուժերը արդյունքի չեն հասնում ոչ թե այն պատճառով, որ իրար հաճախորդ են անվանում, իշխանության կամակատար, կամ որ իրար դեմ են պայքարում, այլ լրիվ ուրիշ պատճառով։ Պարզապես Հայաստանում շատ սխալ մտայնություն կա, որ եթե մի ուժը մյուսին անվանի հաճախորդ, ապա ժողովուրդը, կամ շատ սխալ ձևակերպված ընդդիմադիր զանգվածը կգնա իր հետևից՝ առաց հասկանալու, որ ընդդիմադիր ընտրազանգված Հայաստանում չկա։ Ու միմյանց հաճախորդ անվանելով ոչ մի բան չի փոխվելու»,- նկատեց Բադալյանը։

Քաղտեխնոլոգի խոսքերով՝ այնպես չէ, որ ստեղծված վիճակից իշխանությունը շահում է։ Իշխանությունը շահում է, քանի որ ունի վարչական ռեսուրս, փող, փող է բաժանում և ստանում է իր համապատասխան տոկոսով ձայնը ընտրական միջոցառման ժամանակ, քանի որ մեր երկրում ընտրություն չի կայանում։ «Իշխանությունը դրանից է շահում։ Իշխանության, այսպես ասած՝ հաջողության բանալին դրա մեջ է, այլ ոչ թե ընդդիմության գզվրտոցի»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, թե ընդդիմության ներսում այդ գզվրտոցը մի՞թե չի ուղղորդվում հենց իշխանության կողմից, քաղտեխնոլոգը նկատեց, որ նման դատողություն կարելի է անել միայն այն ժամանակ, երբ ականատես կլինեն ուղղորդման որևէ դեպքի։ «Բայց չի բացառվում, որ ուղղորդումներ լինեն որոշ ընդդիմադիր ուժերի նկատմամբ իշխանությունների կողմից, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Ընդդիմության անհաջողությունը այլ պատճառներ ունի»,- ասաց Բադալյանը՝ հավելելով. «Նախ այս պայքարն էլ ոչ մի հաջողությունը չի ունենա։

Ընդդիմության պարտության պատճառն այն է, որ իրենք Հայաստանը դիտում են որպես առանձին տարածք և մտածում են, որ այն, ինչ ստացվել է 88 թվականին, կստացվի նաև հիմա, առանց հաշվի առնելու, որ հիմա բոլորովին այլ իրավիճակ է։ Այս Հայաստանը 1988 թվականի Հայաստանից տարբերվում է, որևէ ընդհանրություն չկա։ Միայն անուններն են նույնը, իսկ մնացած բոլոր պարամետրերը փոխված են, իսկ ընդդիմությունը պարտվում է, որովհետև Հայաստանում ժողովուրդը ցանկություն չունի մոբիլիզացվելու, իսկ ընդդիմությունը հետաքրքրություն չի ներկայացնում արտքին քաղաքական ուժերի, կենտրոնների նկատմամբ։

Լուսանկարը՝ Photolure-ի