Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Եթե իշխանությունը վտանգ զգա, ապա կգնա ուժի կիրառման. իրավապաշտպան

63 total views, 1 views today

«Երբ որ այս իշխանությունը իսկապես վտանգ զգա, որ շարժումը մեծ թափ է առնում, և իրենց իշխանությունը, կարողությունը, բիզնեսը կորցնելու վտանգ կա, իշխանություններն ամեն ինչի էլ ընդունակ են։ Կգնան անգամ ուժի կիրառման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Մեր դիտարկմանը, թե շենքեր-շինություններ շրջափակելը, խանութներ փակելը որքանով է ընդունելի, և արդյոք անհնազանդության այդ ձևերը իշխանություններին իրավունք չեն տա նրանց նկատմամբ կտրուկ գործողություններ ձեռնարկելու համար, Իշխանյանը նկատեց. «Նախ, անհնազանդության հռետորաբանության վրա, խնդրում եմ, ուշադրություն չդարձնել։ Երբ որ նա ասում է՝ խանութներ փակել և այլն, մոռացեք դա։ Ամեն ինչ փակելը ընդունեք որպես խորհրդանշական բառ։ Եվ հետո, միշտ հիշեք, որ նույնիսկ ամենախաղաղ պայմաններում մեր իրավապահ մարմինները սովոր են ուժ կիրառել։ «Էլեկտրիկ Երևանը» լրիվ բավարար է։ Հայաստանում իշխանությունների համար ուժ կիրառելու համար ոչ թե պետք են լուրջ փաստարկներ, այլ միայն հրահանգ»։

Իշխանյանը նաև հավելեց. «Մի կարևոր բան պետք է միշտ հաշվի առնել՝ հաղթողներին չեն դատում»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նորմալ է համարում անհնազանդության կոչերը։ Պայքարի տարբերակներ են դրանք։ Ինչ վերաբերում է իշխանության կողմից ուժի կիրառման հնարավորությանը, ապա Սաքունցի խոսքերով՝ եթե այսքան մարդ կա Ազատության հրապարակում և գնալով ավելանա, ապա իշխանությունը չի գնա ուժի կիրառման։ Հարցին՝ անգամ Մարտի 1-ի օրինա՞կը աչքի տակ ունենալով, Սաքունցը պատասխանեց. «Այո, անգամ այդ դեպքում։ Եթե մարդիկ այս ձևով շարունակեն գալ հրապարակ, սրացումներ, ուժի կիրառման դեպքերը գուցե հնարավոր լինի կանխել»։

Լուսանկարը՝ Photolure-ի