Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Ավել հարկահավաքումը չի կարող տնտեսության վրա դրական ազդեցություն ունենալ»․ ինչի հաշվին է ՊԵԿ-ը գերակատարել բյուջեի կատարողականը

68 total views, 1 views today

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանն օրերս հայտարարել է, որ 2018թ-ի առաջին եռամսյակում ՊԵԿ-ը 15 միլիարդ 600 միլիոն դրամով առաջանցիկ ցուցանիշ է ապահովել՝ գերակատարելով բյուջեով նախատեսված կատարողականը։ Վարդան Հարությունյանի հայտարարության համաձայն՝ 2017թ-ի առաջին եռամսյակի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 14% հարկային և 14% մաքսային եկամուտների աճ, որը թվային արտահայտությամբ կազմում է 28 միլիարդ դրամ։

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի կարծիքով՝ սա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկն էլ  այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային նոր  օրենսգիրքն է, որի համաձայն բարձրացել է նաև ակցիզային հարկը։ Նրա խոսքերով՝ 2017թ-ի հունվար-փետրվար ամիսներին ակցիզային հարկի գծով բյուջեում եղել է մոտ 10 միլիարդ դրամի մուտք, իսկ 2018թ-ի հունվար-փետրվարին՝ մոտ 21 միլիարդ դրամի  հարկային մուտք, այսինքն՝ ակցիզային հարկի հավաքումը կրկնակի աճել է։ Բացի սրանից՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով, եկամտահարկի գծով  և մնացյալ գրեթե բոլոր հարկատեսակների գծով աճ կա, սակայն այդ աճը երկնիշ չէ ՝ այնպես, ինչպես ակցիզային հարկի  դրույքաչափերի փոփոխության դեպքում է։

Թունյանի տեղեկացմամբ՝ հաջորդ գործոնն այն է, որ կա ստվերի որոշակի կրճատում․ եթե նախկինում ապրանքների մի մասը թերի էր հայտարարագրվում, ապա այսօր այդ խնդիրը մասամբ լուծված է, այսինքն՝ եթե շրջանառությունն  երևում  է, ապա համապատասխան հարկային եկամուտներն էլ  ավելանում են։

Երրորդ գործոնը  որոշ չափով կապված է տնտեսական  ակտիվության հետ․ այս հարցում փոխվել է նաև ներմուծման և արտահանման ծավալները, ինչը ևս նպաստել է հարկային մուտքերի ավելացմանը։

Այս ամենով հանդերձ , Բաբկեն Թունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ բյուջեի կատարողականի գերակատարումը  հանգամանալից պետք է բացատրի ՊԵԿ-ը և դեռևս այս պահի դրությամբ հրապարակված տվյալները  փորձագետների համար միանշանակ վերլուծություններ անելու համար բավարար չեն և սա դեռևս առաջին եռամսյակի տվյալներ են։

Միևնույն ժամանակ, սակայն, Թունյանը հավելեց նաև․ «Ավել հարկեր հավաքելը ենթադրում է բնակչությունից ավելի շատ  փող քաշել , ինչը տնտեսական ակտիվությունը զսպող գործոն է հանդիսանում, բայց եթե սա օրինակ ստվերի դեմ պայքարի արդյունք է, ապա բնական է, որ հենց այսպես էլ պիտի արտացոլվեր, այսինքն հարկերը պիտի գերակատարվեն, բայց  կրկնում եմ՝ ավելի շատ հարկեր հավաքելը տնտեսության ակտիվության վրա դրական ազդեցության չի կարող ունենալ․ միակ  անուղղակի դրական ազդեցությունն այստեղ կարող է  լինել այն, որ  ներդրողները տեսնեն, որ մեզ մոտ  օրինական դաշտում են սկսել աշխատել և հավասար պայմաններ են ստեղծվել բոլորի համար, իսկ բացի սրանից ավել հարկեր հավաքելը  չի կարող դրական  արդյունք ունենալ, հատկապես, եթե հետո դրանք նպատակային չեն օգտագործվում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։