Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, պայմանավորվածությունների մասին խոսողները բավարարված կլինեն՝ բանտերը կլցվեն նոր քաղբանտարկյալներով

65 total views, 1 views today

Նիկոլ Փաշինյանի և նրա համակիրների կողմից կազմակերպված ակցիաների ժամանակ իրավապահների բացակայությունը կամ ավելի կոնկրետ՝ չմիջամտելը դարձել է լայն քննարկման թեմա, որը հատկապես ԵՊՀ շենք, ինչպես նաև Հանրային ռադիոյի շենք մտնելուց հետո էլ ավելի ակտիվորեն է քննարկվում։ Բացի այդ, ցուցարարների կողմից ճանապարհներ փակելիս, երթեր իրականացնելիս նույնպես ոստիկանական ուժեր չկան։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին հանգամանալից ուսումնասիրում է բոլոր կարծիքները, որոնցից ոչ մեկի հետ համաձայն չէ։ Իրավապաշտպանը տրամաբանական չի համարում համեմատել ներկայիս և նախկին հանրահավաքները, ոստիկանության պահվածքը: «Կա մի ելակետային հիմնադրույթ, որը պետք չէ մոռացության տալ։ Ոստիկանության, իշխանությունների վարքագիծը երբևէ կանխատեսել հնարավոր չէ։ Եթե նրանք միշտ գործեին օրենքի սահմաններում, ապա հնարավոր կլիներ կանխատեսել, բայց քանի որ մշտապես օրենքի շրջանակներում չեն գործել, հետևաբար նման կանխատեսումները հիմք չունեն։ Եվ հետո, կրկնում եմ՝ խիստ տարբեր ժամանակահատվածներում ենք»,- ասաց Սաքունցը։

Մեր դիտարկմանը, թե այս օրերի առանձնահատկություն ասելով նկատի ունի ԵՄ-ի հետ ստորագրված և արդեն մեր կողմից վավերացված համաձայնագրից բխող իշխանության ստանձնած պարտավորություննե՞րը, Սաքունցը նկատեց. «Իշխանությունների վարքագիծը ամենևին պայմանավորված չէ միջազգային որևէ փաստաթղթով, որովհետև Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ապօրինությունները նույն փուլում էին իրականացվում։ Պարզապես այստեղ կա մի էական տարբերություն, որ Սերժ Սարգսյանը չէ իշխանության իրավական կրողը։ Իհարկե, ես գտնում եմ, որ փաստացի կրողը ինքն է՝ հանձինս իր կողմից նշանակված ուժային կառույցների ղեկավարների, բայց իրավական առումով Սերժ Սարգսյանի չէ իշխանության ղեկավարը, և իրավական տեսանկյունից նա ցուցում տալու, հրաման տալու իրավունք չունի։ Եթե այդպիսի հրաման լինի, ապա նրանք լուրջ խնդրի առաջ կկանգնեն։ Դա խնդիր կդառնա հենց իրենց համար»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ աբսուրդ որակելով այն խոսակցությունները, կարծիքները, թե կա որոշակի պայմանավորվածություն։

«Դա դավադրությունների տեսության շրջանակներից է։ Օդից վերցված արգումենտներ են։ Այնպես որ, համոզված եմ՝ եթե Սերժ Սարգսյանը լիներ իշխանության գլխին այս ժամանակահատվածում, ապա միանշանակ բռնություններ կլինեին, քանի որ այդ անձը և մնացած ՀՀԿ-ականները լավ պատկերացնում են, որ լեգիտիմություն չունեն, հանրությունը շատ բացասաբար է տրամադրված իրենց նկատմամբ։ Հիմա իրենք հասկանում են, որ մի քիչ հրահրելով, կոշտ գործողությունների գնալով՝ ավելի կբորբոքեն այդ հակակրանքը, դրա համար մի քիչ զսպվածություն են ցուցաբերում՝ մինչև Սերժ Սարգսյանին կհաջողվի ապահովել իր վերարտադրությունը վարչապետի պաշտոնում։ Ու այդ պարագայում, եթե քաղաքացիական այդ ընդվզումը արդյունք չտա, նա դառնա վարչապետ, ապա վստահեցնում եմ, որ շատ դաժան է վարվելու։ Այդ ժամանակ հիմա որոշակի պայմանավորվածությունների մասին խոսողները կարող են բավարարված լինել, որ հերթական քաղբանտարկյալները կունենանք, ու բանտերը լցված կլինեն խաղաղ բողոքի ցույցերի դուրս եկած անձանցով»,- ասաց Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը դժվարանում է ասել, թե ինչով է պայմանավորված ոստիկանության մեղմ մոտեցումը։ Նրա խոսքով՝ նման հարցերը պետք է ուղղել իշխանություններին և ոստիկանությանը, բայց այս լռությունը, նրա խոսքով, դեռ չի նշանակում, թե անցանկալի միջամտություններ չեն լինելու։

«Լավ է, որ ոստիկանությունը չի միջամտում։ Նրանք ընդհանրապես չպետք է խաղաղ ցույցերի ընթացքին միջամտեն։ Մենք ծեծ ու ջարդին ու ոստիկանական անօրինական միջամտություններին ենք սովոր, այդ պատճառով էլ այս վիճակը զարմանք է առաջացնում։ Իրականում ոստիկանության համար միակ խնդիրը խաղաղ ցույցերի ու երթերի անվտանգությունն ապահովելը պետք է լինի ու դրանց ընթացքին չմիջամտելը։ Բայց այս լռությունը դեռ չի նշանակում, թե անցանկալի միջամտություններ չեն լինելու։ Կյանքը դեռ առջևում է։ Մեր երկրի իշխանություններն էլ նույնն են։ Նրանց ձեռագիրը գիտենք։ Տա Աստված, որ խաղաղ այս ընթացքը շարունակվի»,- նշեց իրավապաշտպանը։