Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Հուսամ՝ կկարողանանք անարյուն լավ հանգրվանի հասնել

73 total views, 1 views today

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը

 -Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, նկատի ունեմ ընդդիմության գործողությունները։ Ընդհանրապես հույս կապո՞ւմ եք փոփոխությունների հնարավորությանը։ Արդյոք հանրահավաքներին հավածված ժողովուրդը բավարա՞ր է բեկումնային փոփոխություններ իրականացնելու համար։

-Իհարկե, իմ ցանկությունն է, որ այդ բեկումնային փոփոխությունները տեղի ունենան։ Ինձ հուսադրում է, որ երիտասարդությունը, որ երեք տարի առաջ գաղափարապես կարող էր ընդամենը «Էլեկտրիկ Երևան» և նմանատիպ շարժումների մասնակցել, այսօր այդ սերունդը քաղաքականապես աճել է, սկսել է ավելի խորը հասկանալ՝ ինչն ինչոց է։ Հուսադրող է, որ քայլարշավը, որ Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց մի քանի հոգով, այսօր շատ ավելի բազմամարդ է, հուսադրող է, որ երբ մոխրաթավալ Շարմազանովը հայտարարում էր, թե իրենց դեմ խաղ չկա, այսօր պարզվեց, որ կա, ժողովուրդն արդեն մտահոգ է իր վիճակի համար։ Հուսով եմ՝ դա կբերի փոփոխությունների, որովհետև, իսկապես, վստահ եմ, որ շատ վտանգավոր ժամանակների առջև ենք կանգնած։ Վերջին տասը տարվա ընթացքում երկրի հետընթացն այնքան բացահայտ է, որ վիճելու տեղ էլ չկա։ Ինձ համար ծիծաղելի է փաստարկը, որ ասում են՝ դե առաջընթացը հետո կլինի, 2040 թվականին 4 մլն մարդ կլինի։ Սա մարազմատիկ է, ինչպե՞ս կարելի է խոսել ապագայում կայանալիք դրական զարգացումների մասին, երբ անցած 10 տարիները երկրի համար անկումային են եղել, խորը ճգնաժամային տարիներ են եղել։ Ըստ էության՝ ոչ մի ձեռքբերում չի եղել, եթե չհաշվենք մեդալների քանակը, որ տալիս են մարդկանց։ Էդ հարցում հաստատ առաջընթաց կա։ Ես որպես հայրենիքիս խնդիրներով մտահոգ մարդ, կցանկանամ, որ այս շարժումը բերի փոփոխությունների, հերթական հիասթափությունը չլինի։ Այս անգամ էլ մեծ ջանքեր էին պետք, որ ժողովուրդը հավատար ու աջակցեր նման ակցիային, որովհետև հավատի պաշարը շատ քչացած է մարդկանց մոտ։ Ընդհանուր տենդենցը հուսադրող է, հետևենք իրադարձությունների ընթացքին։ Մտահոգիչ է այն փաստը, որ նախօրեին եղավ ՀՀԿ խորհրդի արտագնա կիսագաղտնի, ոչ լեգալ, հետախուզական ու «լավագույն ավանդույթներով» նիստը։ Դա շատ գորշ տպավորություն թողեց։ ԿԳԲ-ի դպրոցն իրեն զգացնել տալիս է։ Բայց փաստորեն, իրականում, հույս կա, որ շատ հավասարակշռված վարքով կարելի է հաջողության հասնել։ Ինձ միայն հիմա ոստիկանության հարցն է հուզում, որ հանկարծ ինչ-որ տեղից չեն հայտնվի հերթական քաղաքացիական հագուստով ոստիկան- պրովոկատորներ չեն հայտնվի հին և բարի ավանդույթների նման։

Կունենանք այն անարյուն հեղափոխությունները, որ նորմալ եվրոպական երկրներում ականատես ենք եղել։ Եվ պետք է հուսալ, որ իսկապես Նիկոլի սկսած շարժումը կունենա իր դրական ավարտը։

-Կարծում եք՝ այդքան հեշտությամբ իշխանությունը կհանձնի՞ իշխանությունը, և թավշյա հեղափոխություն տեղի կունենա՞։

 -Չեմ կարծում։ Եվ չեմ կարծում՝ միայն Սերժի խնդիրն է։ Ես կարծում եմ, որ իրեն դրել են կլանի գլուխ, որ իրենց սև գործն անեն։ Այսինքն՝ ինչ-որ տեղ նա հիմա գերի է իր իսկ ստեղծած համակարգին, որովհետև ինքը հարյուր պայմանականություններով կապված է հարյուր հոգու հետ։ Իրատեսորեն հասկանալի է, որ կա օլիգարխիայի մի շերտ, որը թքած ունի՝ որևէ աֆրիկական երկրում, թե Հայաստանում կշարունակի բիզնեսը, և որևէ գաղափար չեմ կարծում, թե իրենց ընդհանրապես հետաքրքիր է կամ հուզում է։

Մենք տեսնում ենք, որ Նիկոլի քայլարշավի առաջին օրվա հինգ հոգուց այսօր բազմահազար մարդիկ են հավաքվել։ Հուսամ՝ կկարողանանք անարյուն որևէ լավ հանգրվանի հասնել։

-Տեղի հայությունն ինչպե՞ս է արձագանքում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։

-Նույն Գլենդելում երեկ հանրահավաք էր, որտեղ երևի տասը տարի նման բաների չէի մասնակցել։ Եվ եթե չլիներ այս հարցը, երևի թե չէի մասնակցի։ Ես իմ հոգու պարտքը համարեցի ներկա լինել այդ «հանրահավաքին»։ Այստեղ կան անհատներ, ովքեր մտահոգ են, բայց դա չի կրում մասսայական բնույթ։ Երեկ ես իսկապես սպասում էի, որ այստեղի հայերը կհավաքվեն հայերը, իրենց ձայնը կբարձրացնեն, բայց հասկացա, որ վերջացած պատմություն է։ Այսինքն՝ իմ կարծիքը սփյուռքի վիճակի մասին չի փոխվել, ամեն ինչ նույն է, ինչ երեկ չէ առաջին օրը։ Կան անհատներ, որոնց իսկապես հուզում են այս հարցերը և կան պատեհապաշտներ, որոնք առիթը օգտագործում են ընդամենը ինչ-որ անիմաստ բան ասելու, խոսելու, բայց իրականության մեջ ես չեմ տեսնում այդ համախմբող ուժը։ Մանավանդ պետք է հաշվի առնել, որ այստեղ էլ պայմանականորեն հին կուսակցությունների ազդեցության ոլորտում գտնվող  մասսա կա, որը իրականության մեջ լյումպեն մասսա է և իրենցից շատ բան ակնկալել չի կարելի։ Իրենք կհավաքվեն ապրիլի 24-ի օրը, ազգովի կողբան, կքայլել Հոլիվուդով, կրկին կասեն ոչ, թուրքերին կհայհոյեն, դրոշակները կպարզեն և կկատարեն իրենց ազգային ուխտը, ինչպես արել են տասնամյակներով, և մենք դա նորմալ ենք համարել։ Իսկ այն, որ հայրենիքին իսկապես վտանգված է և պետք է տեր կանգնել հայրենիքին, ուղղակի չի մտնում իրենց հետաքրքրությունների շրջանակում։

-Եթե այս օրակարգը ձախողվի, ապրիլի 17-ից ամեն ինչ վերջանո՞ւմ է, թե նոր է սկսվում։

 -Եթեներով չեմ ուզում խոսել։ Եթեներով բոլորը տասը օր առաջ ասում էին, որ հինգ հոգով վեր է կացել քայլում է։ Եթեներ ասողներ այնքան կան ֆեյսբուքում։  Ես ուղղակի իմ կարծիքն ասեմ՝ իմ ցանկությունն է, որ ամեն ինչ լավ ընթանա՝ ի բարօրություն մեր հայրենիքի, մեր ազգային շահերի։