Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Սասնա ծռերի» անդամը ազատության մեջ է

265 total views, 1 views today

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան -Նոր նորք վարչականն շրջանների նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ փոխեց գնդի գրավման մեջ մեղադրվող ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանքը` չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հիշեցնենք` ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի  խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը ներկայացրել էր պաշտպան Գրիշա Բալասանյանը: Նա հիմնավորել էր միջնորդությունն այն համգամանքներով, որ Տիգրան Սարգսյանն  ունի առողջական խնդիրներ, նա երկրորդ կարգի հաշմանդամ է, սոցիալական ծանր պայմաններում է բնակվում նրա ընտանիքը: Պաշտպանը նաև հղում էր կատարել «Սասա ծռեր»-ի՝ հունիսի հինգի հայտարարությանն այն մասին, թե «զինված պայքարի էջը փակված է, և հակաիրավական գործողություններ ամբաստանյալները չեն կատարի, երկրում փոխվել է իրավիճակը»: