Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Կաթողիկոսը չի նահանջի. մանրամասներ

899 total views, 1 views today

«Կաթողիկոսը չի պատրաստվում հրաժարական տալ»,-այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպումից հետո ասել է    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝

«Մենք ինքներս ունենք մտահոգություններ, որոնց մասին ևս բարձրաձայնեցինք: Նրանք մտահոգություններից բացի ներկայացրեցին մի շարք մեղադրանքներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին, որոնց վերաբերյալ ես որևէ փաստական նյութ չտեսա: Ես ինքս կարող եմ ստորագրել մի փաստաթղթի տակ, որ եկեղեցում ունենք մի շարք խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծել, բայց նաև կարող եմ արձանագրել, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր»,-ասել է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը տարօրինակ է համարել, որ առաջ քաշված խնդիրները լուծելու համար միակ ճանապարհը նախաձեռնությունը տեսնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի մեջ: