Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Սերժիկի մնացորդները հույս ունեն, որ նա հետ կգա. Տիգրան Մեծի Վովան՝ դատավորին

526 total views, 1 views today

Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ  նստավայրում շարունակվում է  Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալներին կալանքից ազատելու միջնորդությունների ներկայացումը։

ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝այսօրվա նիստի ժամանակ դիմեց դատարանին․ «Կալանքի հիմքերն ի սպառ բացակայում են, չկա մի փաստարկ, որով դատարանը հիմնավորի, թե այս մարդիկ ազատության մեջ լինելով, ինչպես կարող են վնասել քննությանը։ Եթե պարզ չի հիմիկվանից ասեմ, որ մի օր բոլորն էլ պատասխան են տալու մարդկանց ապօրինի կալանքի տակ պահելու համար»։

Փաստաբանները միջնորդեցին, որպեսզի կալանքի փոփոխման հարցը դատարանը քննարկի առանձին-առանձին, պաշտպանները պահանջեցին, որպեսզի այսօր քննարկվի Գառնիկ Մարգարյանին ազատ արձակելու հարցը։

Նիստի ընթացքում ելույթ ունեցավ ազատամարդիկ Վլադիմիր Առաքելյանը(Տիգրան Մեծի Վովա):

Վլադիմիր Առաքելյանի խոսքով՝  Սերժ Սարգսյանի հեռացումից հետո իրենք պիտի ազատության մեջ լինեն: «Մենք հույս ունեինք, որ հեղափոխությունը կմտնի դատարան և դատախազություն, բայց մենք սխալվեցինք։ Սերժիկի մնացորդները հույս ունեն, որ նա հետ կգա»: