Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Հրազդանի քաղաքապետը դեմ կգնա՞ Սասուն Միքաելյանին.Ժամանակ

730 total views, 1 views today

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նիստում վերջնականապես փոփոխվեցին եւ նշանակվեցին բոլոր մարզպետները: ՀՀԿ-ական մարզպետները գնացին, սակայն ՀՀԿ-ական քաղաքապետերը չեն շտապում եւ հայտարարում են, որ իրենք շարունակելու են աշխատել եւ որեւէ խոչընդոտ չեն տեսնում այլ քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ աշխատելու մեջ:

Նման հայտարարություն «Ժամանակ»-ի հետ զրույցում արդեն արել է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, երեկ էլ՝ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը:

«Հրաժարական չեմ տալու, հիմա ի՞նչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թիմ է եկել: Ճիշտ է, ինքը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին-խմբ) Սասունի թիմի անդամն է, բայց դե մեկը մյուսի հետ կապ չունի, կապ չեմ տեսնում: Մենք կարող ենք իրար հետ աշխատել եւ բարօրություն բերել քաղաքին»,-նշեց Դանիելյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում