Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Սթափվիր. կոչ առողջապահության նախարարին

14,812 total views, 1 views today

 

 

Երեկ  կառավարության նիստում բանավեճի առարկա է դարձել  ապօրինի հրավառությունների հարցը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է բարձրացրել խնդիրը` ասելով, որ ուշ ժամերին հրավառության կանխարգելման խնդիրը այդպես էլ չի լուծվում:

Վարչապետը դեմ էր, որ այդ հարցը մանրակրկիտ քննարկվի կառավարության նիստում, քանի որ համարում էր, որ այդ հարցն արդեն իսկ օրենքով լուծված է, մնում է, որ համապատասխան թաղամասերի ոստիկանական բաժանմունքներն իրենց գործը իրականացնեն, հայտնաբերեն օրենքի խախտում թույլ տվածներին, տվյալ դեպքում` հրառավություն իրականացնողներին:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ  նշել է , որ ոստիկանությունը մինչև տեղ է հասնում, հրավառություն իրականացնողներն արդեն անհետացած են լինում, ուստի դժվար է լինում նրանց հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել:

Վարչապետը սկզբում կատակել է  այս թեմայով` ասելով, որ թող հայտարարեն` հրավառություն իրականացնողները մնան իրենց տեղերում, մինչև ոստիկանները ժամանեն, ապա զայրացել է`  ասելով, որ չի կարող այդ հարցը հանրության առաջ քննարկվել այն կոնտեքստում, որ ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել չթույլատրված ժամերին հրավառություն իրականացրած մարդկանց:

«Անընդհատ ասել, որ հայտնաբերել չի լինում, օրենքը կա, սակայն չի գործում, մի հատ էլ նոր օրենք պիտի ընդունենք, որպեսզի օրենքը գործի և այլն, այդպես չի կարելի: Չպետք է լինի հրավառություն, և վերջ: Այդպես էլ ոչ մի բան չենք կարողանում բացահայտել՝ գողությունները, ընտրակաշառքները, հափշտակությունները, բայց ո՞վ է անելուց հետո կանգնում, սպասում, մինչև գան, բացահայտեն: Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Norhayacq.am լրատվական կայքը արձագանքում է իրողությանը: Իհարկե,հրավառությունների հարցը կարող է լինել կառավարության խնդրահարույց քննարկումների շարքում: Սակայն, առողջապահության նախարարը պետք է հիմնախնդիր դարձնի առողջապահական ոլորտում առկա բացթողումները: Հարգարժան նախարար. Հայաստանում սրտի վիրահատությունները կրկնակի թանկ արժեն, քան հարևան Վրաստանում: Երեկ` հունիսի 8-ին մեր խմբագրությանը ահազանգած քաղաքացին նշում էր, որ մեկ ամսական թոռնիկին հիվանդանոց են տեղափոխել «Շտապ օգնության» մեքենայով, երեխան ծանր վիճակում է եղել, սակայն մանկական հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ բուժօգնության համար պետք է վճարեն:

«Ասաց` կանոնակարգ կա, հարուստները վճարում են, իսկ աղքատները` ոչ: Որտեղի՞ց որոշեցին, որ մենք հարուստ ենք»,-նշեց քաղաքացին:

Հարգելի նախարար Ձեր ոլորտում առկա խնդիրները թվարկել հնարավոր չէ: Լուրջ պատասխանատվություն եք ստանձնել, հետևաբար խնդրում ենք ավելի լուրջ մոտենալ ոլորտին: