Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ստալինյան ժամանակներն են հիշեցնում. Ռուստամյանը՝ Մինասյան-Փաշինյան բանավեճից

342 total views, 1 views today

«Կառավարությունը քաղաքական եւ կոլեգիալ մարմին է, նախատեսված է որոշումներն ընդունել քվեարկությամբ, եթե ինքնանպատակ միաձայնություն լինի, ուրեմն պետք է քվեարկությունը հանել»,-այս մասին այսօր՝ հունիսի 12-ին,անդրադառնալով կառավարության նիստում Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ վանավեճի,  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Հենց միջազգային առաջադեմ փորձն է ասում, որ կառավարության մեջ պետք է լինեն տարբեր տեսակետներ եւ ձայների մեծանասնությամբ են որոշումները կայացվում, այլ ոչ թե միաձայնոթյամբ: Համախոհությունը շատ լավ բան է: Ակնհայտ է , որ եղել են հարցեր, որոնք սկզբունքային դիրքորոշման հարցեր են, երբ միանում են տարբեր գաղափարախոսությամբ կուսակցություններ: Դա չի նշանակում վերանում են նրանց գաղափարախոսությունները եւ դրա հատման շուրջ է, որ տեղի է ունենում ընդհանուր համագործակցություն»,-ասել է Արմեն Ռուստամյանը:

Դաշնակցական պատգամավորի խոսքով, երեկվա նիստում կատարվածը բնական երեւույթ է. «Ով մեզ հետ չի, մեր դեմ է» սկզբունքը ինձ համար բացարձակապես անընդունելի է, ով էլ դա հնչեցնի:  Դա ստալինյան ժամանակներն են հիշեցնում եւ չպիտի հետ գնանք այս ժամանակները»,-ասել է Արմեն Ռուստամյանը՝ վստահեցնելով, որ Դաշնակցությունն ունի սկզբունքներ եւ չի շեղվի դրանցից: