Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ի՞նչ է կատարվում Նիկոլի հետ. ինչո՞ւ Մխոյանը. ահազանգ

1,482 total views, 1 views today

Norhayacq.am-ը ստացել է ահազանգ-նամակ հետևյալ բովանդակությամբ.

 

Եղել է չի եղել մի երազ է եղել, որը երազել ենք մենք՝ Նիկոլին զորակցող
միլիոնավոր քաղաքացիներս։ Այդ երազը միայն Նիկոլի երազը չի եղել, այլ բոլորիս։ Այն
չի կարող նույնիսկ Նիկոլի կողմից փոփոխության ենթարկվել։
Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ երազի իրականացումը մեկ օրից
մյուսը տեղի չի ունենում։ Պատրաստ ենք դիմանալ։ Պատրաստ ենք շարունակելով մեր
զորակցությունը համբերել, որովհետև հասկանում ենք որ մեր ազգի ու
պետականության հիվանդությունը խորն է ու չի կարող մեկ օրից մյուսը հանկարծ
բուժվել։
Մենք նույնիսկ նախատեսում ենք մեզ շատ սիրելի վարչապետի սխալները։
Հասկանում ենք, որ դժվարին այս իրավիճակում դրանք անխուսափելի են։ Սխալները
լինում են բազմաթիվ տիպերի։ Դրանցից ամենազարմանալիները նրանք են, որոնք
կատարվում են հակառակ նրան, որ որոշումը կայացնող մոտիկների կողմից դրանցից
խուսափելու բազմաթիվ փորձեր են կատարված լինում։ Նման սխալները կամ
հուզական որոշումների հետևանքն են լինում, կամ նախապաշարմունքների, կամ էլ
սխալ տեղեկությունների։ Այնքան ենք սիրում Նիկոլին, որ հակված ենք հավատալ, որ
այս դեպքում վերջինն է ճիշտ տարբերակը։
Վերջերս հաճախ է խոսվում Հայաստանի Հանրապետության
քրեակատարողական համակարգի մասին։ Բացահայտ է, որ այդ համակարգը կարիքն
ունի բարեփոխումների։ Փաշինյանն ու Զեյնալյանը որոշել են անհրաժեշտ ու
անհետաձգելի այդ բարեփոխումներն իրականացնել առանց հապաղելու։ Մենք,
Նիկոլի զորակիցներս ողջունում ենք քաղաքական այդ կամքի դրսևորումը։
Սակայն Նիկոլ Փաշինյանը, բարեփոխումների իր նպատակի հետապնդման
համար որոշել է հենվել քրեակատարողական միայն 4.5 տարվա փորձ ունեցող մի ոմն
Ա. Մխոյանի վրա։ Այդ որոշումը մեզ զարմացնում է։ Զարմացնում է, որովհետև պարոն
Մխոյանը չունի բավարար փորձ։ Նա մեկ տարի պաշտոնավարել է վանաձորի քկ
հիմնարկում ապա 3.5 տարի Արթիկի քկ հիմնարկում։ Ու այդ երկու պարագաներում
էլ չի դրսևորել քկ հիմնարկի պետի պատշաճ վարքագիծ։
Նա երբեք դուրս չի եկել իր գրասենյակից, չի ծանոթացել հիմնախնդիրների հետ,
չի լուծել մարդկային որևէ խնդիր, չի բարելավել սննդի որակը, չի բարելավել բժշկական
ծառայության որակը, հաշմանդամ դատապարտյալներին հոգատար չի եղել և չի
հետաքրքրվել ընտանեկան խնդիրներ ունեցող դատապարտյալների հոգսերով։
Հակառակը, այն հիմնարկներում, որոնք նա տնօրինել է, դատապարտյալների
հարազատները մշտապես համարվել են կասկածյալներ ու ենթարկվել նվաստացուցիչ
ու կամայական վերաբերմունքի։
Մխոյանը երբեք չի փորձել այնպես անել, որ կրթական ծրագրերը ձևական
բնույթից դուրս որևէ գործառույթ դառնան, փողը տվել են ու ստացել տարեվերջի
ատեստատը։ Իր ղեկավարած քկ հիմնարկից ներս, նա ոչ միայն աշխատատեղեր չի
ստեղծել, այլ բացառել է նման առաջընթացները ու խափանել նման առաջարկները։ Նա
ոչ միայն չի պայքարել իր ղեկավարած հիմնարկներից ներս կազմակերպված
բախտախաղի համակարգի դեմ, այլև մասնակցել է այն պայքարներին, որոնք
ընդհանրապես ընթանում են դրանից կուտակվող եկամտերի բաշխման հարցերի
շուրջ։ Նա ոչ միայն չի պայքարել համատարած թմրանյութերի օգտագործման դեմ, այլև
այդ երևույթն օգտագործել է դատապարտյալներին վերահսկելի դարձնելու
նպատակով։ Որպես սպայի նա երբեք չի ընդդիմացել վերևներից եկող օրինախախտ
կարգադրություններին և դրանք իրականացրել է մեծ ոգևորությամբ։ Մխոյանը
հոգեկան խանգարում ունեցող դատապարտյալների նկատմամբ հոգատարության
փոխարեն նրանց պահել է պատժախցերում։ Իր օրերում իր տեղակալները ծեծի են
ենթարկել բազմաթիվ դատապարտյալների ու ապա կարողացել նույնպես վախի
ազդեցության միջոցով բացառել բողոքները։
Մխոյանի քրեակատարողական միակ հմտությունը պատժախցերի
օգտագործումն է եղել. նրա օրերին պատժախցերում հերթեր են կայացել։ Կարևոր է
նշել նաև այն, որ «ինչո՞ւ այսինչը դեռևս տույժ չունի» տիպի նկատողությունները,
որոնք Մխոյանի անվտանգության մասնագետները հաճախ են նրանից լսել, որպես
հետևանք են ուեցել ոչ միայն պատժախցերի բնակչության անտեղի ու դաժան
ուռճացումը, այլ՝ «տարեկան առնվազն 2 տույժի» չգրված այս կանոնը թույլ է տվել
մերժել ցանկացած վաղաժամկետ ազատման դիմում։ Արդյոմ Մխոյանն իր 4.5 տարվա
քրեակատարողական փորձառության ժամանակ քանի՞ անգամ խրախուսանքի է
արժանացրել դատապարտյալներին։ Եթե չհաշվենք որպես քկ համակարգի ստրուկ
աշխատող դատապարտյալներին, դրանց թիվը այնքան փոքր է, որ հստակ է դառնում,
որ Մխոյանի պատժի դոկտրինան ոչնչացումն է. երիտասարդ լինելով հանդերձ նա
սովետական մարդ է, որը ոչնչացնում է իր դատապարտյալներին, նարկոտիկով,
ստիպողական մոլախաղերով, պատժախցերով, վերևներից եկած անօրեն
հրամանների անշեղ կատարմամբ, վաղաժամկետը բացառող տույժերով,
խրախուսանքները բացառելու միտումով և այս բոլորն առանց դուրս գալու իր
գրասենյակից։
Նա իրեն ենթակա սպայական կազմի հետ վարվում է ռազմական
կարգապահությամբ – նրա մոտ մտնող սպան նախ պատվի է առնում նրան, ու ապա
նոր հայտնում իրենց խնդիրը. դա գուցե վատ բան չէ. սակայն ո՞ւր մնաց քկ համակարգի
ապառազմականացման սկզբունքային որոշումը։ Իսկ հասարակ տեուչները,
դատապարտյալներից ոչ նվազ են Մխոյանի կողմից ենթարկվել կտտանքների։ Ամեն
մի աշխատողի տարեկան մեկ նկատողության արժանացնելով նա ջնջել է այդ
թշվառնելրի պրեմիաները։ Ինչո՞ւ։ Որպեսզի քկ վարչությունից ստանա այլ ֆոնդեր,
որոնցից ինքն անձամբ ավելի մեծ օգուտներ կարող է ունենալ։ Նման միջոցներն
արդյո՞ք նա ինքն է յուրացրել։ Ոչ։ «Մխոյանը մաքուր է»։ Պարզապես նա թույլ է տվել իր
տեղակալներին օգտվել պետական միջոցներից ու փոխարենը հլու հնազանդ
ենթականեր դառնալ, որովհետև երբ ստիպում ես տեղակալներիդ կոռուպցիոն քայլեր
կատարել, նրանք դառնում են քո շունը։ Այո «Մխոյանը փող չի ուտում», այլ ուտացնում
է։
Նիկոլ Փաշինյանը, դատապարտյալին նարկոտիկով իսկ իրեն ենթակա
սպաներին կոռուպցիայով ղեկավարելու ոճն ընտրած Մխոյանին այժմ նշանակել է
քրեակատարողական համակարգի պետ։
Հավատում ենք, որ պարոն Փաշինյանի կողմնորոշման ժամանակ նրան
պակասել են սույն տեղեկությունները և հույսով ենք, որ պարոն վարչապետը մի
անգամ ևս կմտորի իր կադրային կողմնորոշման սկզբունքների վրա ազդեցություն
ունեցող խորհրդականների իսկական նպատակների մասին։

Նիկոլին զորակցող միլիոնավոր հայեր