Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ավելորդ է համարում մեկնաբանություններ տալ ադրբեջանական ուժերի կուտակումների վերաբերյալ

466 total views, 1 views today

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ավելորդ է համարում մեկնաբանություններ տալ ադրբեջանական ուժերի կուտակումների վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցում Գլխավոր շտաբի պետը հավաստիացրեց, որ իրավիճակի զգալի փոփոխություններ չկան: Նրա խոսքով՝ ԼՂՀ Պաշտպանության բանակը պարբերաբար տեղեկացնում է իրավիճակի մասին, այսինքն այժմ `առանց ավելորդ մեկնաբանությունների: Հատուկ կուտակումներ չկան, անհանգստանալու առիթներ՝ եւս, կարծում է Արտակ Դավթյանը: «Մենք որոշումներ ենք կայացնում ըստ իրավիճակի զարգացման»,- ասաց Դավթյանը:

Պատասխանելով Նախիջեւանի ուղղությամբ իրավիճակի վերաբերյալ հարցին, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հայտարարեց, որ իրավիճակը վերահսկվում է: