Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

100 000 քվե Նիկոլից` Տաշիր Սամոյին

2,302 total views, 2 views today

Այսօր տեղեկացանք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Մխոյանին է վստահել քրեակատարողական վարչության պետի պաշտոնը։ Այստեղ չփորձելով քննարկել այն,  թե մասնագիտական իմաստով,  ինչքանով է  հարմար   համակարգին նորեկ ու ոչ մի ձեռքբերում չունեցող պարոն Մխոյանը, ներկայացնում ենք մի մտահոգություն, որը շեշտակիորեն հնչում է սույն անձի նշանակման առումով մտահոգ կամ զարմացած դիտորդների շրջանակներում։

Առհասարակ քրեակատարողական համակարգը պիտի որ ոչ մի էական կապ չունենա ընտրությունների հետ։ Սակայն իրականությունն այլ է։ Պարոն Մխոյանը լինելով «Տաշիրի»  Սամոյի` Սամվել կարապետյանի  ազգականը օգտվում է այս վերջինի հովանավորությունից։ Իսկ Տաշիրի Սամոն նախապատրաստվելով  առաջիկա ընտրություններին, գործում է ՀՀ-ում քաղաքական նոր ուժ կառուցելու ուղղությամբ։ Ստիպված ենք հավատալ, որ այս նշանակումը մաս է կազմում այդ գործընթացին։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն օժանդակում է այդ ուժի, պետական միջոցների հաշվին կայացմանը։
Այդպես է, քանի որ քրեակատարողական համակարգը կառավարության և հանցագործ խավի միջև համագործակցային միակ դաշտն է։

Այդ դաշտում են կարգավորվում, օրինակ` ընտրատարածքներում տեղի ունեցող այն գործունեությունների տիպերը, որոնք իրականացվում են հանացագործ խավի ներկայացուցիչների միջոցով և որոնց օժանդակությամբ խախտվում են ընտրական անխտիր բոլոր օրենքները։

ՔԿ  համակարգի այսպես կոչված ընտրությունների ուժի վերաբերյալ նախկինում առաջ են քաշվել տարբեր թվեր։ Թեթև հաշվարկով այդ ուժը գերազանցում է 100,000 քվեն։ Արդյոք այստեղ համագործակցության համաձամյնության սաղմերն ենք տեսնում,  թե սխալ կողմնորոշում։ Եթե համագործակցության մասին է խոսքը, ապա փաստորեն պարոն վարչապետը փորձում է հանցագործ աշխարհի հետ իր հարաբերությունները կարգավորել միջնորդավորված ձևով (այսինքն Տաշիրի Սամոյի միջոցով) ու դրա դիմաց քվեների քանակի մեկ մասը կամ ամբողջությունը զիջել նրան։

Այս խնդիրը մեզ՝ Նիկոլի աջակիցներիս կողմից կարևորվում է, որովհետև ընտրությունների ժամանակ կոպիտ խախտումների պարագայում դրանց պատասխանատուների բացահայտման համար մենք պետք է ունակ լինենք ճիշտ կողմնորոշվել։ Իսկ այս նշանակումով նման ճիշտ կողմնորոշումն արդեն այս նշանակման պատճառով լինելու է անհնար։ Եթե անտեղյակության մասին է խոսքը, ապա պետք է որոնենք դրա աղբյուրը։ Ինչո՞ւ նրանք, որոնք տեղյակ էին սույն պաշտոնի առումով` պարոն Մխոյանի անձի շուրջ արձանագրվող տվյալ «յուրահատկություններին», այդ մասին չեն տեղեկացրել Պարոն վարչապետին։ Մեզ հայտնի է, որ Մխոյանի անձի վերաբերյալ որոշումը` պարոն Փաշինյանը կայացրել է իր խորհրդականների ու տեղակալների բոլոր առակություններն անտեսելու գնով։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ։ Միթե քրեակատարողական բարեփոխումներն ավելի կարևոր չէին ,քան ընտրություններին պատրաստվելու նման «հմտությունների» ձեռքբերումը։ Փաշինյանի բարեփոխման գործընթացներ սկսելու ունակությունների բացահայտումը շատ ավելի մեծ դրական ազդեցություն կարող էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա, քան հանուն նման ընտրական էժանագին տեխնոլոգիաների ձեռքբերմանը իրականացվող ցանկացած ճարպկություն։ Նշանակելով Մխոյանին Փաշինյանը բացառեց քկ համակարգի ցանկացած բարեփոխման փորձ։ Ավելին ենք սպասում մեր սիրելի Նիկոլից։

Նիկոլին զորակցող միլիոնավոր հայեր