Հայոց հայրապետը ժողովրդին է ծառայում.Եզրաս սրբազանը եղբոր հրաժարականի պահանջից

131 total views, 1 views today

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն այսօր առաջնորդարանում ՀՀ վարչապետի հետ Մոսկվա ժամանած լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ-ում քաղաքացիների եւ հոգեւորականների մի մասն պահանջում է իր եղբոր՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը, ասել է, որ  կամարտահայտության նման ձեւն անընդունելի է: «Հայրապետի հրաժարականը նման կարգով չի լինում»,-նշել է սրբազանը:

Անդրադառնալով  դժգոհություններին, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը իշխանություններին է ծառայել, Եզրաս սրբազանը չի համաձայնել. «Ո՞վ է ասում…հայոց հայրապետը ժողովրդին է ծառայում: Հայոց եկեղեցու առաքելությունն է՝ ծառայել ազգային շահերին»: