Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Փաշինյանն ու Ալիևը ծանոթացել են

368 total views, 1 views today

Մոսկվայում ծանոթացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարեց մոսկովյան երկօրյա աշխատանքային այցը ավարտող Հայաստանի վարչապետը՝ հավելելով, որ իրենց ծանոթացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ֆուտբոլային խաղից հետ Ռուսաստանի Դաշնության նախագահը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, այնտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և ՌԴ նախագահը մեզ ծանոթացրեց։ Մենք պարզապես ծանոթացանք, որևէ բովանդակային շփում ու խոսակցություն տեղի չունեցավ»,- ասաց Փաշինյանը՝ դրական գնահատելով երկօրյա մոսկովյան այցը։

Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ներկա են գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին, որում հանդիպել են Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները: Խաղն ավարտվել է 5։0 հաշվով հօգուտ Ռուսաստանի։

Աշխարհի առաջնության բացմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ: