Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Սամվել Բաբայանը այսօր ազատ կարձակվի՞

821 total views, 1 views today

Վճռաբեկ դատարանն այսօր՝ հունիսի 15-ին, քննում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով բողոքը:

Նշենք, որ Ազգային ժողովի 11 պատգամավորներ հանդես են եկել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավարությամբ:

Նշենք, որ  ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ էր ընդունել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանի հայցը, որով բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը եւ պահանջվում է կայացնել արդարացման որոշում։ Բաբայանի աջակիցներից Անդրանիկ Թեւանյանը հայտնել էր, թե Վճռաբեկ դատարանը կոպիտ միջամտություն է կատարել դատապրոցեսին եւ ընթացք չեն տալիս ազատ արձակելու միջնորդությանը։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը: