Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Սասնա ծուռ» Հովհաննես Հարությունյանը ազատ կարձակվի՞

346 total views, 3 views today

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը դատարանին միջնորդել է փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը, քանի որ պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել:

Հայարփի Սարգսյանը հայտնել է, որ Հովհաննես Հարությունյանի համար երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:

Պաշտպանը հավելել է, որ անհրաժեշտություն է իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելը, քանի որ Հովհաննես Հարությունյանը, դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք չեն լուծվել ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում:

Մնացած պաշտպաններն ու ամբաստանյալները միացել են միջնորդությանը: Մեղադրողն էլ հայտարարել է, որ գրավի կիրառմամբ Հովհաննես Հարությունյանը կարող է ազատ արձակվել, իսկ անձնական երախավորության մասին կարծիք ավելի ուշ կհայտնեն:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի 15:00-ին:

Նշենք, որ Արշակ Վարդանյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի,  Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը։