Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Վալերի Օսիպյանը՝ «Տարոն եւ Ռոբերտ» ՍՊԸ-ի հանցագործության մասին

514 total views, 1 views today

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության կոռուպցիոն բացահայտումներին, որոնք առնչվում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա պատգամավոր աներորդի Ռոբերտ Սարգսյանի անվան հետ:

«Անկեղծ ասած՝ տեղեկացված չեմ, արդյո՞ք դա կապ ունի Տարոն Մարգարյանի հետ, բայց ինչպես տեսնում եք՝ ոստիկանությունը կաշկանդված չէ, նյութեր են նախապատրաստվել եւ ընթացքի մասին կտեղեկանաք»,- ասաց Օսիպյանը:

Հարցին՝ արդյո՞ք սա չի նշանակում, որ ոստիկանությունն անգործության է մատնվել՝ այն ավելի վաղ չբացահայտելով, Օսիպյանը պատասխանեց. «Եկեք ներկայի մասին խոսեք»: Նա վստահեցրեց, որ անկաշկանդ է գործում:

Հիշեցնենք, որ մամուլի տեղեկություններով՝ «Ռոբերտ եւ Տարոն» ՍՊԸ-ն պատկանում է Տարոն Մարգարյանին եւ Ռոբերտ Սարգսյանին: «Ռոբերտ եւ Տարոն» ու մի շարք այլ ՍՊԸ-ներ պետական բյուջեից հափշտակել են խոշոր չափի գումար:

Ըստ ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող «Ավտո սիթի», «Տեխնոման», «ՄՍՀ ավտոզննում», «Տրանս սիստեմ», «Ֆորմատ-ավտոմոնտաժ», «Վիկտորիա Արման», «Մարկ լայֆ» «Ռոբերտ Տարոն», «Դավիթ և Էլինա», «Ուղեգիծ» սահմանափակ պատասխանատվության, «Ավտոռեմե ավտոտեխզննության կենտրոն» փակ բաժնետիրական և «Էլեկտրոմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություններում ապօրինություններ են կատարվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: