Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. մանրամասնել է ԱԱԾ ղեկավարը

545 total views, 1 views today

Գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է և ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն այս գործի հետ, իսկ Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի: Այդ մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասել է  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը  հայտնել է, որ  առաջիկայում բացահայտումներ կլինեն: Հարցին՝ հայտնաբերվածի ճակատագիրը ի՞նչ է լինելու, գումարները բյուջե կվերադարձնե՞ն թե՞՝ ոչ, ԱԱԾ տնօրենը նշել է, որ այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գումարները վատնելուն, տվյալ անձը կարող է վճարել այդ գումարներն և ազատվել քրեական պատասխանատվությունից ըստ քրեական օրենսգրքի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կաված այս բացահայտումները չեն դասվում այդ շարքին:

Վանեցյանը նշել է, որ քննության ընթացքը ցույց կտա, թե, արդյոք պատասխանատվության կենթարկվեն Մանվել Գրիգորյանի հովանավորները։

«Ես ենթադրություններով ու տրամաբանությամբ չեմ խոսում, խոսում եմ միայն փաստերով։ Փաստն այսօր ունենք, արձանագրել ենք»,– նեզրափակել է  Վանեցյանը։