Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ռեժիմի ներկայացուցիչ Բակո Սահակյանը պետք է հեռանա.Վահան Բադասյան

1,723 total views, 1 views today

Արցախցիները պահանջում են ԱՀ  նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: Հիշեցնենք,որ  Արցախի  Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում 2018 թվականի հունիսի 1 -6-ինտեղի ունեցած բողոքի ցույցեր ընդդեմ Արցախի Հանրապետության ուժային կառույցների՝ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության որոշ ներկայացուցիչների ապօրինի գործողությունների վերաճեցին նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի:

Norhayacq.am- ի հետ զրույցում   Արցախի հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, ԼՂՀ  Ազգային ժողովի  նախկին պատգամավոր, Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանը նշեց, որ ամեն գնով արցախցիները ազատվելու են հայաստանյան ռեժիմի շարունակություն հանդիսացող արցախյան ռեժիմից.

«Թավշյա հեղափոխությունը պատճառ դարձավ, որ ժողովուրդը կարողանա թոթափել շուրջ երեք տասնամյակի ռեժիմի  լուծը,որը ընտրակեղծարարների միջոցով գալիս էր իշխանության և սպասարկում իրենց նեղ շրջանակի շահերը: Սկսած 1994 թվականից ինչպիսի ծանր  վիճակում գտնվել է հայ ժողովուրդը, գրեթե նուն վիճակում գտնվել է Արցախի ժողովուրդը, քանի որ Արցախի իշխանությունները Հայաստանի իշխանությունների շարունակությունն են եղել, առանց որևէ տարբերության: Հայաստանում ժողովուրդը ազատվել է այդ կապանքներից , իսկ հայ ժողովրդի Արցախյան հատվածը դեռ ամեն կերպ ցանկանում է ազատվել : Բակո Սահակյանի հրաժարականի պահանջը ինքնանպատակ չի և ոչ միայն Բակո Սահակյանի հրաժարականի մասին է խոսքը, այլ ամբողջ վարչախմբի: Մենք կարող ենք խոսել կոնկրետ փաստերով , եղավ ուժայինների հրաժարականի պահանջը , որ եղավ Ստեփանակերտում, ես միացա պահանջին, որը ստեղծել էին երիտասարդները: Կար փաստ, որ  ծեծ ու ջարդ էր եղել ուժայինների մասնակցությամբ: Մինչ այդ էլ բազմաթիվ անգամ ծեծ ու ջարդ էր եղել ուժայինների կողմից և միայն այդ օրը երիտասարսդները դուրս եկան և ասեցին, որ բավական է, վերջ տվեք այս ամենին»,-մեկնաբանեցՎահան Բադասյանը

Բադասյանը հայտնեց, որ  նախաձեռնող խումբը արդեն աշխատանքներ է սկսել Բակո Սահակյանի հրաժարականի պահանջի ուղղությամբ:

«Մենք ճանապարհային քարտեզ ունենք և  Բակո Սահակյանը կամաց-կամաց պետք է զիջի  , քանի որ ինքն է հիմնական մեղավորը Սահմանադրության խախտման մեջ: Նա խախտել է Սահմանադրությունը, որպիսի անցումնային փուլում՝ երեք տարի 17-ից 20 թիվը պաշտոնավարի նախագահի պաշտոնում, հետագայում  էլ կարողանա 20-ից 30 թվականը շարունակել: Ինչը ինքը արդեն ապացուցեց իր հրավիրած ասուլիսում, երբ խոստացավ 20 թվականին այլևս չառաջադրվել: Բակո Սահակյանի հրաժարականի պահանջը ինքնանպատակ չի: Բակո Սահակյանը ցայկնոտի մեջ է: Նախագահը խուճապի մեջ է և այս պարագայում երկիրը դառնում է անդամահատված, կաթվածահար: Ճիշտ կլինի անցնցում տարբերակվ հրաժարական տա»,-ընդգծեց քաղաքական գործիչը:

Նա հիշեցրեց, որ  Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող նախաձեռնող 25 հոգանոց խումբը օրեր առաջ կատարել է  ակցիա,.«Մենք խաղաղ երթով նախագահականի մոտ՝ Բակո Սահակյանին հանձնեցինք մեր կոչը , որով պահանջում էինք ուժայինների հրաժարականը: Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ և վետերանների մության նախագահՍամվել Կարապետյանն է բոլոր ծեծ ու ջարդերի քավորը: Նա պետք է հեռանա: Տրամաբանորեն մենք Բակո Սահակյանին ժամանակ ենք տվել, որ նա արձագանքի մեր պահանջին: Բնականաբար նա չի արձագանքի և մեր հաջորդ քայլը կլինի առաջարկել մեր որկու տարբերակները՝

Առաջինը. քաղաքաքական հարթակում ի հայտ եկած փաստացի արտախորհրդարանական ուժերի և խորհրդարանական ուժերի հետ մեկտեղ առաջադրել միասնական նախագահի թեկնածու, ում ԱԺ-ն կընտրի ժամանակավոր նախագահ,ով  էլ կկազմավորի ժամանակավոր կառավարություն և արտահերթ ընտրությունների աշխատանքները:

Երկրորդ. Եթե Բակո Սահակյանը չհրաժարվի՝ մենք պետք է իմի բերենք ժողովրդի կարծիքը՝ գյուղերով, շրջաններով և ճնշումներով փաստի առջև կանգնեցնենք Բակո Սահակյանին»,-մանրամասնեցՎահան Բադասյանը:

Մարտական Խաչի ասպետի կարծիքով  ճիշտը առաջին տարբերակն է, որպիսի երկիրը կաթվածահար չլինի:

«Մենք պետք է զգույշ լինենք, քանի որ հակառակորդի կողմից ամեն վայրկյան կարող է ոտնձգություն լինել, սակայն այս սահմանային լարվածությունները միայն մեզ՝ ժողովրդիս համար չի: Սա նաև իշխանությունները պետք է գիտակցեն, որ 25-30 տարի չճնշեին ժողովրդին ու վախեցնեին: Սահմանային գոտում ապրող ժողովրդի հանդեպ չի կարելի ապօրինություններ թույլ տալ: Պատերազմական գոտում ապրող ժողովրդին չի կարելի հալածել, չի կարելի թալանել երկրի ընդերքը ու թուլացնել բանակը: Սահմանային գոտու բնակիչը պետք է ունենա աշխատանք, որ բացառվի արտագաղթը:Ի վերջո հատ-հատ չեմ թվելու, թե ինչ պետք է անի իշխանությունը: Կասեմ միայն, որ ամեն ոլորտը տանում է փակուղի: Այս իշխանությունը պետք է փոխվի: Դա կլինի թավշյա հեղափոխություն, թե հեղաշրջում, բոլոր միջոցներն էլ արդարացված են: Մենք Հայաստանի հետ մի պետություն ենք և պետք է օր առաջ մեզ մոտ էլ փոփոխություն լինի: Իշխանությունը իրավունք չունի սահմանային լարումը ամեն անգամ պատրվակ բռնելով կեղեքելու ժողովրդին»,-եզրափակեց Վահան Բադասյանը:

Լուսին Ղազարյան